Պլոմբիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Paris Opera Café-ի մենյուն, որտեղ նշված է Պլոմբյեր պաղպաղակը (1868 թ., հուլիսի 21):

Պլոմբիր (ֆրանս. glace plombières ֆրանսիական Պլոմբեր-լե-Բեն քաղաքից (ֆրանս. Plombières-les-Bains)), ֆրանսիական սերուցքային պաղպաղակ` պատրաստված կաթից կամ բարձր քանակությամբ կաթի յուղ ունեցող սերուցքից, ձվից, համային հավելումներից (վանիլ, նուշի էսենցիա, շոկոլադ, մրգեր, ընկույզ)։ Չնայած ֆրանսիական ծագումնաբանությանը, պլոմբիր-պաղպաղակն ավելի շատ տարածված է արևմուտքի երկրներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլոմբիրը հայտնվեց դեռևս Նապոլեոն III-ի ժամանակ[1]։ Պլոմբիրը շատ տարածված էր ԽՍՀՄ-ի տարածքում, թեև յուղայնության պակասի պատճառով պլոմբիրի պահանջարկների քանակը քչացավ։

Պաղպաղակի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաղպաղակի տեսակներ Վերնագրի տեքստ
Կաթնային պաղպաղակ ոչ յուղային 0-2 %
Կաթնային պաղպաղակ դասական 2,5-4 %
Սերուցքային պաղպաղակ յուղային 8-10 %
Պաղպաղակ-Պլոմբիր դասական 12-13 % կաթնային յուղ
Պաղպաղակ-Պլոմբիր յուղային 15-20 % կաթնային յուղ

[2]

Պաղպաղակը պետք է համապատասխանի հետևյալ ստանդարտներին

  • Պլոմբիրը պետք է լինի համասեռ, առանց սառցե բյուրեղների
  • Ջնարակ պետք է լինի համասեռ, առանց շաքարի և կակաոյի հատիկների
  • Ջնարակ պետք չէ փշուր-փշուր դառնա փաթեթավորումը բացելուց հետո
  • Ջնարակ և պաղպաղակի գույները պետք է տարբերվի
  • Պաղպաղակը չպետք է ունենա ճեղքվածքներ

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլոմբիրի պատրաստման համար օգտագործվում է կովի կաթ, խտացրած և չոր սերուցք, կովի յուղ, հավի ձու, սերուցք առանց յուղի, հատապտուղներ, սուրճ, կակաո, մրգեր և այլն։

Յուղային պլոմբիրի բաղադրատոմս[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղադրություն՝ ձվի դեղնուց` 4 հատ, սերուցք (10%)` 200 մլ, սերուցք (35%)` 500 մլ, շաքարի փոշի` 1 բաժակ, վանիլային շաքար` 1/8 թեյի գդալ։

Դեղնուցը խառնել մինչև սպիտակ դառնալը շաքարի փոշու հետ և հետզհետե լցնել 10% սեուցքը, լավ խառնել միքսերով, ավելացնել վանիլին և դնել դանդաղ կրակի վրա։ Առանց ընդմիջման խառնել մինչև 75 ° С դառնելը։ Քամել կրեմը մաղով ֆորմայի մեջ և դնել սառցարանում, այնուհետև խառնել 35 % սերուցքը մինչև պինդ փրփուր դառնալը, որից հետո խառնել արդեն սառցարանում դրված պաղպաղակի հետ և կրկին դնել սառցարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԳՕՍՏ 31457-2012. Կաթնային պաղպաղակ,սերուցքային և պլոմբիր. Տեխնիկական պայմաններ.