Պլաստիկ փոխանակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պլաստիկ փոխանակություն (ասիմիլյացիա), գործողություն,որն արտացոլում է բջջում տեղի ունեցող օրգանական նյութերի կենսասինթեզի գործընթացները Բջիջները շրջակա միջավայրից վերցնելով իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ հարաբերականորեն պարզ մոլեկուլները՝ սինթեզում են տվյալ բջջին բնորոշ և յուրահատուկ ավելի բարդ միացություններ: Այսպես, տարբեր ամինաթթուներից սինթեզվում են բազմաթիվ սպիտակուցներ, մոնոսախարիդներից կազմվում են պոլիսախարիդներ, ազոտային հիմքերն անցնում են նուկլեոտիդների մեջ, դրանցից էլ սինթեզվում են նուկլեինաթթուներ և այլն:

Կենսասինթեզ[խմբագրել]

Բջջում ընթացող նյութերի սինթեզը կոչվում է կենսասինթեզ: Սինթեզված միացություններն օգտագործվում են բջիջների, դրանց տարբեր օրգանոիդների կառուցման, բջիջների կենսագործունեության, ինչպես նաև օգտագործված կամ քայքայված մոլեկուլները փոխարինելու համար: Պլաստիկ փոխանակության ռեակցիաների մեջ ամենակարևոր նշանա կությունն ունեցողը՝ սպիտակուցների կենսասինթեզն է: Յուրաքանչյուր տեսակի բջիջ ունի յուրահատուկ սպիտակուցներ, որոնք բնորոշ են միայն տվյալ տեսակին: Նման սպիտակուցներ սինթեզելու հատկությունը ժառանգաբար բջջից բջիջ է անցնում, և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: Բոլոր բջիջները կյանքի ընթացքում սպիտակուց են սինթեզում, քանի որ բնականոն կենսագործունեության ընթացքում սպիտակուցներն աստիճանաբար բնափոխվում են ,և դրանց կառուցվածքն ու ֆունկցիան խախտվում են:

Աղբյուրներ[խմբագրել]

  • Կենսաբանություն 10 , բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքեր (Հեղինակ՝ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան, Գ.Գ. )