Պլասա Միսերերե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերնարդինո Ռիվադավիայի արձանը հրապարակում
Ավենիդա Պուեյռեդոնի և Պլասա Միսերերեի խաչվող փողոցը
Հրապարակը 19-րդ դարի վերջին

Պլասա Միսերերե՝ հրապարակ Բուենոս Այրեսում, որը գտնվում է Բալվաներայի կենտրոնում։ Իր անվանումը ստացել է ի պատիվ Անտոնիո Գոնսալես Վարելայի, որի մականունը «Միսերերե» էր, բայց ավելի հայտնի է «Պլասա Օնկե» անվանմամբ։ Այստեղ է գտնվում երկաթուղային «Once de Septiembre» կայարանը։ Այս վայրը, որտեղ հրապարակն է ի սկզբանե հայտնի էր որպես Հինգերորդ Միսերեր կամ Կարալես դե Միսերերե։ 1814 թվականին Միսերերեն սպանդանոց է եղել։ 1850 թվականին Արևմտյան շուկան տեղափոխվել է այս վայր։ Դրան շնորհիվ, 1852 թվականի սեպտեմբերի 11-ից, Պլասա Միսերերեն ստացավ «շուկա» անվանումը։ 1947 թվականին այն ժամանակակից անուն է ստացել։ Այս հրապարակում հավաքվել էին կամավորներ, ովքեր հաղթեցին և ազատագրեցին քաղաքը, երբ 1806 թվականին Անգլիան ներխուժեց Բուենոս Այրես, իսկ 1807 թվականին անգլյացիների երկրորդ ներխուժման ժամանակ, այս վայրում պարտվեցին բրիտանական զորքերը։ Շուկան աշխատում է մինչև 1882 թվականի սեպտեմբերի 11, երբ քաղաքպետ Տորկվատո դե Ալվեարը սկսում է վերանորոգման աշխատանքները։ 1913 թվականին հրապարակում հայտնվեց Պլասա Միսերերի մետրոյի կայարանը։ 1932 թվականին քանդակագործ Ռոջելիո Ուութիայի կողմից ստեղծված Բերնարդինո Ռիվադավիայի դամբարանը հայտնվում է հրապարակում, որտեղ գտնվում էր նրա գերեզմանը, չնայած նրա ցանկությանը, որ նրա մնացորդները պետք է թաղվեին Արգենտինայից դուրս։

Գտնվելու վայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուրանոց Պլասա Միսերերեում

Հրապարակը գտնվում է Ավենիդա Ռիվադավիա պողոտայի թիվ 2800 հասցեում, Ավենիդա Պուերեդոն պողոտայի խաչմերուկում, Էկվադոր և Բարտոլոմե Միտերի փողոցներում։ Հրապարակի մոտ գտնվում են Պլասա Միսերերե և Ն Ուանս մետրոյի կայարաններ։ Բացի այդ հրապարակի կենտրոնում կան հեծանվային ուղիներ։

Ներկայիս ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօրվա օրերին օրական մինչև 200 000 մարդ անցնում է հրապարակով։ Հրապարակի տարածքում, բացառությամբ մետրոյի և երկաթգծի, կան մոտ 20 ավտոբուսային երթուղիներ։ Պլասա Միսերերեում տեղակայված Լա Պերլա Դել Ուանս բարում 1967 թվականին ելույթ են ունեցել ռոք աստղ Լիտո Նեբիան, Տանգուիտոն և կոմպոզիտոր Լա Բալսան։ 2007 թվականի փետրվարին երկրի կառավարությունը վերակառուցեց երկաթուղային կայարանը և շենքերը, շրջապատող տարածքը, որտեղ կային կայանատեղիներ, տեղակայված խանութներով և գրասենյակներով[1]։ Քաղաքը վերակառուցման համար ստացել է ավելի քան 10,000,000 արգենտինյան պեսոի ներդրում։ Հրապարակի 17.000 քառակուսի մետր տարածքը այգի է զբաղեցնում[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Después de años de abandono, remodelan la estación Once
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.