Պիուզա քարանձավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիուզա քարանձավ

Պիուզա քարանձավ, արհեստական թունելների համակարգ Էստոնիայում, որտեղից նախկինում արտահանվում էր Պիուզա գետի ավազը։ 43 մետրի հասնող ավազի նստվածքները հիմք են հանդիսացել այս հանքի համար, որտեղ աշխատանքները տևել են 1922-1966 թթ.։ Այստեղից արտահանված ավազը ուղարկվել է ապակի արտադրող ընկերություններ, որտեղ էլ վերածվել է ապակու։ Հանքի աշխատանքների դադարեցվելուց հետո ստորգետնյա քարանձավը դարձել է հազարավոր չղջիկների բնակավայր։ Այն հանդիսանում է Հյուսիսային Եվրոպայի՝ չղջիկների խոշորագույն հավաքատեղին։ Պիուզա քարանձավը իրենից ներկայացնում է գմբեթավոր առաստաղներով ու ավազե սյուներով ստորգետնյա թանգարան, որտեղ մուտք գործելը թույլատրվում է միայն զբոսավարի ուղեկցությամբ։ Քարանձավի երկարությունը մոտավորապես 10 կմ է, իսկ զբաղեցրած տարածքը՝ 46 հա։ 1999 թ.-ից այս տարածքը վերածվել է արգելոցի։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]