Պենտոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պենտոդ (հուն. rt£vte — հինգ և էլեկտրոդ), էլեկտրոնային լամպ 5 էլեկտրոդով՝ կաթոդ, անոդ և 3 ցանց (կառավարող, էկրանող, հակադինատրոնային)։ Փոքր հզորության պենտոդները (մի քանի վատտ հզորությամբ) կիրառվում են որպես ընդունիչ-ուժեղացուցիչներ, հզոր պենտոդները (մի քանի տասնյակ և ավելի վատտ հզորությամբ)՝ որպես գեներատորային լամպեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png