Պեդրո Սեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեդրո Սեա
Քաղաքացիությունը  Ուրուգվայ և  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 1, 1900(1900-09-01)
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ[1][2]
Մահվան ամսաթիվ սեպտեմբերի 18, 1970(1970-09-18) (70 տարեկան)
Մահվան վայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Դիրք հարձակվող և կիսապաշտպան

Պեդրո Սեա (իսպ.՝ José Pedro Cea, սեպտեմբերի 1, 1900(1900-09-01), Մոնտեվիդեո, Ուրուգվայ[1][2] - սեպտեմբերի 18, 1970(1970-09-18), Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակողական ոճի կիսապաշտպան, հետագայում՝ մարզիչ։ 1930 թվականի աշխարհի հաղթական առաջնությունում Պեդրո Սեան հինգ գոլով դարձել է լավագույն ռմբարկու։ Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ եզրափակիչ խաղի 57-րդ րոպեին խփած նրա գոլը թույլ է տվել Ուրուգվային հավասարեցնել խաղի հաշիվը։

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի վարկածով Պեդրո Սեան դասվել է 20-րդ դարի հարավամերիկյան լավագույն 50 ֆուտբոլիստների շարքին[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդրո Սեան ծնվել է 1900 թվականին։ 1924 և 1928 թվականներին դարձել է Օլիմպիական չեմպիոն[4][5], 1923, 1924, 1926 թվականներին՝ Հարավային Ամերիկայի չեմպիոն, 1930 թվականին՝ աշխարհի չեմպիոն։ 1934 թվականին ֆուտբոլիստը «Նասիոնալ Մոնտեվիդեոյի» կազմում դարձել է Ուրուգվայի չեմպիոն։ Նա իր կարիերայի մեծ մասն անցկացրել է այդ ակումբում՝ 103 խաղ, 31 գոլի։ Նա հանդես է եկել նաև «Լիտո» ակումբում։

Կարիերան ավարտեից հետո նա զբաղվել է մարզիչական գործունեությամբ։ Նրա գլխավորությամբ Ուրուգվայի հավաքականը հաղթել է 1942 թվականին Հարավային Ամերիկայի առաջնությունում։

Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում առաջին խաղն անցկացվել է 1923 թվականի նոյեմբերի 4-ին Պարագվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ (հաղթել է 2:0), վերջին հանդիպումը՝ 1932 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ (պարտություն՝ 1:2)։

Պեդրո Սեան մահացել է 1970 թվականին 70 տարեկանում[6]

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուրուգվայի չեմպիոն՝ 1934 թ․
  • Աշխարհի չեմպիոն՝ 1930 թ․
  • Օլիմպիական չեմպիոն (2)՝ 1924, 1928 թթ․
  • Հարավային Ամերիկայի չեմպիոն (3)՝ 1923, 1924, 1926 թթ․

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարավային Ամերիկայի չեմպիոն՝ 1942 թ․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 2,2 FBref.com(բազմ․)
  3. «СЕА Хосе Педро». Արխիվացված է օրիգինալից 1 серпня 2016-ին. Վերցված է 13 липня 2016-ին.
  4. Lopez, Ismael (2001 թ․ սեպտեմբերի 27). «Pedro Cea: El peon de brega». El Norte (Monterrey) (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. «Pedro Cea». Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. «Administración Nacional de Correos: Deportistas Olímpicos» (իսպաներեն). Correo Uruguayo. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո Սեա» հոդվածին։