Պարտություն հաղթանակից հետո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարտություն հաղթանակից հետո
ռուս.՝ Поражение после победы
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1988
Լեզուռուսերեն
ՌեժիսորAnatoliy Dyachenko?
ԴերակատարներՎադիմ Յակովլև
ԿինոընկերությունՍվերդլովսկի կինոընկերություն

«Պարտություն հաղթանակից հետո» (ռուս.՝ «Поражение после победы»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Անատոլի Դյաչենկոն[1][2]։

Կինոնկարի պրեմիերան կայացել է 1989 թվականի հուլիսին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենադի Կեդրովի հաղթանակները ռինգում հերափոխում են անձնական պարտությունների շարքով։ Շեշտը դնելով մարզական կարիերայի վրա՝ հերոսը թողնում է աշխատանքը գործարանում և որոշում է հեռանալ համալսարանից։ Ավելի լուրջ մրցումներին մասնակցելուց մարզչի հրաժարվելը Գենադիին ստիպում է հասկանալ, որ կարիերան շարունակել այլևս չի կարող։ Նախկինում հեռանկարային, 27-ամյա բռնցքամարտիկը փորձում է ինչ-որ գումար վաստակել աշխատելով որպես բեռնող, գերեզմանափոր, ապա մակուլատուրայի ընդունող։ Մեկ այլ հարված է դառնում կնոջ պրագմատիկ արձագանքը սկեսուրի հիվանդությանը։

Կայուն վաստակի բացակայությունը, ամուսնական հարաբերություններից հիասթափությունը, ընկերոջ դավաճանությունը՝ անհաջողությունների այս ամբողջ շղթան բռնցքամարտիկին ուղարկում է նոկդաուն։ Երազներում հերոսը մշտապես բախվում է իր ապագայի անշրջելիության հետ։

Ինչ-որ պահի Գենադիը հասկանում է, որ միակ մարդը, ով կարող է կրկին երջանիկ դարձնել իրեն, իր ընկերոջ կինն է։

Կրկին իրեն պետքական զգալու ցանկությունը և իրեն վերջնականապես կորցնելու վախը հերոսին մղում է փոփոխություններ կատարելու իր առանց այդ էլ բարդ ճակատագրում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վադիմ Յակովլև – Գենադի
  • Ալեքսանդր Վոլխոնսկի – Իգոր
  • Տատյանա Խրոլենոկ – Կատյա, Գենադիի կինը
  • Իրինա Կաբանովա – Ռիտա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Ֆարհադ Աղամալիև
  • Բեմադրող ռեժիսոր՝ Անատոլի Դյաչենկո
  • Գլխավոր օպերատոր՝ Գեորգի Մայեր
  • Նկարիչ՝ Սերգեյ Սոլոգուբ
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Սիդմակ
  • Հնչյունային օպերատոր՝ Զ. Մարինկա
  • Մոնտաժող՝ Ֆ. Ստրեմյակովա
  • Ռեժիսոր՝ Ա. Նագովիցին
  • Օպերատոր՝ Ս. Նևրով
  • Կոստյումները՝ Տ. Սագիրովայի
  • Գրիմը՝ Օ. Եմցովայի, Ե. Սուխանովայի
  • Նկարիչ-լուսանկարիչ՝ Լ. Տիշչենկո
  • Համակցված նկարահանումեր՝ Գ. Խլինովա
  • Ֆիլմի տնօրեն ՝ Նոննա Գալեսնիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]