Պարխար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարխար, Պարխալ, գյուղ Մեծ Հայքի Տայք նահանգում։ Հետագա Պարխար գավառի կենտրոնը, Պարխարի լեռների ստորոտին, Պարխար գետի ափին։ Ըստ Ղ․ Ինճիճյանի հնում եղել է քաղաք, հետագայում վերածվել է գյուղի (թուրքաբնակ)։

Պարխարը հայտնի է 10-րդ դարի տաճարով (շինարարությունը ավարտվել է 973-ին)։ Այն եռանավ բազիլիկ է, որի նավերը միմյանցից բաժանվում են չորս զույգ, վերևում կամարակապ հաստահեղույս մույթերով։ Միջին, բավական լայն նավը արևելքում ավարտվում է կիսաշրջանաձև խորանով, կողային նավերը՝ ուղղանկյուն ավանդատներով, որոնք միջնորմով բաժանվում են երկու մասի։ Միջին նավի արևմտյան կողմում մի ընդարձակ վերնահարկ է։ Երեք նավերն էլ թաղածածկ են՝ ուժեղացված թաղակիր կամարներով։ Ճակատները մշակված են վերձիգ համաչափություն ունեցող կամարաշարով։ Մուտքերը երեքն են՝ արևմուտքից, հարավից և հյուսիսից։ Արևմտյան և հարավային մուտքերի առջև ընդարձակ նախասրահներ են։ Միջին նավի վերնամասի սյուների միջև արտաքին պատերը տեղ–տեղ ծածկված են մոտավորապես 15-րդ դարի ներկով արված վրացերեն գրերով[1])։ Գտնվելով Թուրքիայի ներկա սահմաններում՝ Պարխարի տաճարը փոխարկվել է մզկիկիթի։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ատրպետ, Ճորոխի ավազանը, Վենետիկ, 1929։
  • Մարության Տ․, Խորագույն Պարխարի տաճարի (X դ․) արևելյան ճակատը Հայք, Երևան, 1978։
  • Такайшвили Е․, Археологическая экспедиция 1917 г․ в южные провинции Грузии, Тбилиси, 1952․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական քաղկեդոնական եկեղեցիներում ընդունված էր արձանագրությունները գրել հունարեն, ասորերեն կամ վրացերեն։ (ծան․՝ Տ․ Մաբության, ՀՍՀ)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։