Պարագվայական երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարագվայում ամենամեծ փառատոնը՝ Bolaños Well

Գուարանի հնդկացիները ունեցել են զարգացած երաժշտարվեստ (կրոնական, ռազմական, ծիսական պարեր, բազմազան ժանրերով միաձայն երգեր, պենտատոն հնչյունաշարով գործիքային երաժշտություն․ նվագել են զանազան տիպի սրինգներ, թմբուկներ են)։ Կրեոլական ժողովրդական երաժշտության մեջ առավելություն են ձեռք բերել եվրոպական երաժշտության ավանդույթները․ տարածված են՝ Պարագվայի ականպոլկա, «Սանտա ֆե», սիելո, սոլիտո, գոլոնդրիանա, վալս, ավանդական երգային ժանրերը՝ կանսիոն և գուարանիա մենակատար և նվագակցող հիմնական նվագարանները՝ կիթառը և տավիղը։ XVII դարի սկզբից ճիգվիտ-միսիոներները բացել են հատուկ դպրոցներ, ուր հնդկացիներին ուսուցանել են եկեղեցական երգեցողություն և նվագելու արվեստ։ Միայն XIX դարի 40—60-ական թվականներին կազմակերպվել են երաժշտական ներկայացումներ, համերգներ։ XIX դարի վերջին XX դարի սկզբին հիմնվել են առաջին երաժշտությունը, հիմնարկությունները, ընկերությունները, այդ թվում՝ «Պարագվայական ինստը» (հիմնվել է 1895) և «Պարագվայական գիմնազիա» (հիմնվել է 19131934 թվականին դրանց հիման վրա ստեղծվել է «Պարագվայական Աթենքում» (երաժշտական դասարան, երաժշտադրամատիկական թատերախումբ, համերգներ, ներկայացումներ)։ Հայտնի կոմպոզիտորներից են՝ Կ․Մորենո Դոնսալես, Խ․ Մ․ Բյոտներ, Ռ․ Ւփմենես Ի․ Ա․ Ֆլորես, է․ Իփմենես, Կ․ Լարա երաժիշտ-կարողներից՝ դաշնակահարներ է․ Լ․ Բրինիցկի, Ֆ․ Մարին Նոգերաս, Լ․ Արանդա, Մ․ Մ․ Մելսեդո, Վ․ Ալֆարո, ջութակահարներ է․ Միշ, Կ․ էսկոբար, կիթառահարներ Ա․ Պ․ Բառիոս, Կ․ Մ․ Դոդոյ, Կ․ Տալավերա, Դ․ Ռ․ սուալդո, տավղահարներ Ֆ․ Պերես Կարդոսո, Դ․ Գարսիա, Լ․ Գոնսալես, երգչուհիներ՝ Մ․ Մենդոսա, Օկամպոս։ Ասունսիոնում գործում են երաժշտամանկավարժական ուսումնարան և մի քանի մասնավոր երաժշտական ուսումնական հաստատություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։