Պարաբոլային անտենա
Պարաբոլային անտենայի հայելին պտտման պարաբոլոիդ է, որի կիզակետում տեղադրված է մեկ այլ անտենա, որը կոչվում է ճառագայթիչ։
Անտենայի ճառագայթիչների հանդեպ հետևյալ պայմաններն են դրվում՝
- Ճառագայթիչի ՈւԴ-ն պետք է լինի բավականին լայն, քանի որ ճառագայթիչի նպատակն է ճառագայթել հայելում ամբողջ մակերեսով։
- Փուլային ճակատը պետք է լինի սֆերիկ։
- Տեխնոլոգիական պահանջները․ թեթև լինեն և գաբարիտները փոքր, որպեսզի հենակետերը չճկվեն և ստվեր չգցվի բացվածքին։
Ճառագայթիչը կիզակետում տեղադրելու համար օգտագործվում են հենակային սարքեր՝ եռոտանու, քառոտանու կամ մեկ հենակի տեսքով։ Ճառագայթիչի և հենարանների տեղադրումը ստվերացում է ստեղծում և նվազացնում է ՄՕԳ-ը։ Դիտարկենք աշխատանքի սկզբունքը՝
Պարաբոլային հայելին F կետից ճառագայթող ճառագայթների բացված փունջը վերածվում է բացվածքում զուգահեռ փնջի։ Այսպիսով, հայելի - ճառագայթիչ համակարգը ստեղծում է տարածության մեջ հարթ ճակատով ճառագայթում, դա պայմանավորված է պարաբոլի երկրաչափական հատկությամբ։ Պարաբոլային անտենաները կարող են լինել՝
- կարճ կիզակետային
- երկար կիզակետային
երբ կիզակետը գտնվում է պարաբոլի թասի ներսում, այսինքն՝ R»2f, անտենան կոչվում է կարճ կիզակետային։ Ճառագայթիչը ստեղծում է ինչ-որ դաշտ և գրգռում է հայելու մակերեսի վրա մակերեսային հոսանքներ։ Հայելու մակերեսով անցնուղ հոսանքնեը ուղղահայաց են H-ին, այսինքն զուգահեռ են E ուժագծերին։ Համապատասխանաբար հայելու մակերեսով անցնում են հոսանքներ, և եթե անտենան կարճ կիզակետային է, երբ ճառագայթիչը գտնվում է բացվածքի ներսում, գոյանում են բևեռներ, որոնք վտանգավոր գոտիներ են։ Բևեռների գոյացման երևույթի պատճառը հայելու մակերեսի որոշ մասերում հակադարձ ուղղություններով անցնող հոսանքներ են։ Այդ գոտիներում հոսանքները կոմպենսացվում են։ Արդյունքում ՄՕԳ-ը փոքրանում է, որի պատճառով կիրառում են ավելի երկար կիզակետային համակարգեր։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ա․Ս․ Սարգսյան - Անտենաներ