Պատրիս Թալոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Պատրիս Թալոն
Կուսակցություն՝անկախ քաղաքական գործիչ
Ծննդյան օր՝ մայիսի 1, 1958(1958-05-01)[1][2] (65 տարեկան)
Ծննդավայր՝Վիդա, Republic of Dahomey
Ամուսին ՝Claudine Talon?
Երեխաներ՝Lionel Talon?
Изображение автографа

Պատրիս Գիյոմ Աթանազ Թալոն (ֆր.՝ Patrice Guillaume Athanase Talon, մայիսի 1, 1958(1958-05-01)[1][2], Վիդա, Republic of Dahomey), բենինցի գործարար, 2016 թվականի ապրիլի 6-ից ի վեր հանդիսանում է Բենինի նախագահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թալոնը սերում է Ֆոն ժողովրդից և ծնվել է Վիդա քաղաքում (Բենին)։ Նա իր բակալավրի աստիճանը ստացել է Սենեգալի Դակար քաղաքում[3]։

Հայտնի է որպես «Բամբակի արքա» բամբակի արդյունաբերության մեջ իր ներգրավվածության պատճառով։ Նա նախագահ Եյ Բոնիի կողմնակիցն էր և ֆինանսավորում էր նրա 2006 և 2011 թվականների նախընտրական արշավները։ Նա նաև ֆինանսավորել է նախագահական ընտրությունների քարոզարշավը 2006 և 2011 թվականներին։ Դրա համար նրան թույլատրվել է գնել բամբակի արտադրությունը «Sonapra» պետական գյուղատնտեսական կորպորացիայից 2008 թվականին։ 2011 թվականին՝ ընտրություններից երկու ամիս առաջ, Թալոնը վերահսկողություն ձեռք բերեց Կոտոնու նավահանգստի նկատմամբ (նավահանգստի տարեկան եկամուտը կարելի է համեմատել ամբողջ Բենինի բյուջեի հետ)։

Սակայն 2011 թվականի ընտրություններից հետո նա մեղադրվել է Եյ Բոնիի սպանության դավադրությանը մասնակցելու մեջ և 2012 թվականին փախել է Ֆրանսիա։ Այնուհետև 2014 թվականին նրան ներում է շնորհվել։

Նա ամուսնացած է Պորտո Նովոյից մի կնոջ հետ, ունի երկու երեխա։

Բենինի նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտին Բենինի նախագահական ընտրություններում Թալոնը հանդես եկավ որպես անկախ թեկնածու։ Մինչ այդ նա եղել է իշխող կուսակցության համակիրներից ու նույնիսկ ֆինանսավորել նախագահ Եյ Բոնիի նախընտրական արշավը։ Այնուամենայնիվ, նախագահական քվեարկության առաջին փուլում նա զբաղեցրեց 2-րդ տեղը ՝ զիջելով գործող վարչապետ Լիոնել Զինսուին[4], սակայն երկրորդ փուլում հաղթեց՝ հավաքելով ձայների 65%-ը։

Ապրիլի 6-ին Թալոնը ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը[5]։

Նա ստուգել է նախկին կառավարության կնքած պայմանագրերը, չեղյալ է համարել վերջինիս կողմից կնքած որոշ պայմանագրեր և մի շարք հրամանագրեր։

2016 թվականի դեկտեմբերին նախագահը հայտարարեց մի փաստաթղթի մասին՝ Կառավարության գործողությունների ծրագիրը (PAG), որի իրականացմամբ, փաստորեն, զբաղվել է ողջ նախարարությունը։ Ծրագիրը ենթադրում է հսկայական (գրեթե 14 միլիարդ եվրո) ներդրումներ տնտեսության մասնավոր հատվածում (45 տարբեր նախագծեր) հինգ տարվա ընթացքում և շուրջ 500 հազար աշխատատեղերի ստեղծում[6]։

Թալոնի իշխանության գալուց հետո դիտորդները նշում են, որ Թալոնի բիզնեսը, որն այժմ պաշտոնապես պատկանում է նրա կնոջը, երեխաներին և նեղ շրջապատին, արագ աճ է ապրում։ Նախագահի մոտ գործարար Օլիվյե Բոկոյին թիկունքում անվանում են «փոխնախագահ», քանի որ նա ներկա է բազմաթիվ պաշտոնական միջոցառումների և մասնակցում է պետական պայմանագրերի կնքմանը, թեև չունի որևէ պաշտոնական կարգավիճակ։

2017 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովը չընդունեց Թալոնի կողմից առաջարկված մի օրինագիծ, որը կհանգեցներ հանրաքվեի՝ նախագահներին մեկ վեց տարի ժամկետով ընտրվելու սահմանափակմանը։ Ընդունման համար 83 անդամից բաղկացած Ազգային ժողովում պահանջվում էր 63 ձայն, իսկ օրինագիծը պաշտպանվեց ընդամենը 60 ձայնով[7]։ Թալոնը մի քանի օր անց ասաց, որ այլևս չի զբաղվի այդ հարցով[8]։ Նա ասաց, որ տխուր է քվեարկության արդյունքների համար, սակայն ինքը հարգում է դրանք՝ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալով։ Նա հրաժարվեց ասել, թե արդյոք կառաջադրվի վերընտրվելու համար 2021 թվականին՝ հաշվի առնելով իր հայտի ձախողումը[9]։

Ընդդիմությանը թույլ չեն տվել մասնակցել ո՛չ 2019 թվականի խորհրդարանական ընտրություններին, ո՛չ էլ 2021 թվականի նախագահական ընտրություններին։

2021 թվականին նա վերընտրվել է երկրորդ ժամկետով։ 2021 թվականի սեպտեմբերին Պատրիս Թալոնը և Թոմաս Բոնի Յայը՝ երբեմնի քաղաքական դաշնակիցները, իսկ այժմ ամենամոտ թշնամիները, հանդիպեցին Կոտոնուի Մարինա պալատում։ Տետ-ա-տետ զրույցի ընթացքում Թոմաս Բոնի Յայը մի շարք առաջարկներ և խնդրանքներ է ներկայացրել Պատրիս Թալոնին՝ մասնավորապես «քաղբանտարկյալների» ազատ արձակման վերաբերյալ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Palgrave Macmillan The Statesman's Yearbook 2017: The Politics, Cultures and Economies of the World. — Springer, 2017-02-28. — 1554 с. — ISBN 978-1-349-68398-7 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 4-ին.
  4. «Benin PM Zinsou faces run-off in presidential election». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  5. «Новый президент Бенина П.Талон принёс присягу и вступил в должность». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  6. Кусов, Виталий. «Патрис Талон: президент Бенина, биография и правление». Правители Африки: XXI век (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  7. AfricaNews (2016-04-26CEST23:21:49+02:00). «Patrice Talon pledges to 'miraculously' change Benin in 5 years». Africanews (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  8. «Benin president abandons plan to reduce number of presidential terms». Reuters. 2017 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  9. «Bénin : Patrice Talon renonce à la réforme de la Constitution – Jeune Afrique». JeuneAfrique.com (ֆրանսերեն). 2017 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  10. «Exclusif – Bénin : au cœur du tête-à-tête entre Patrice Talon et Thomas Boni Yayi». JeuneAfrique.com (ֆրանսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.