«Պատահական հասցե» (ռուս.՝ «Случайный адрес»), 1972 թվականի խորհրդային երիտասարդական քրեական դրամա, որը նկարահանել է ռեժիսոր Իգոր Վետրովն Ալեքսանդր Վլասովի սցենարով[1]։
Տասներորդ դասարանցի Սլավկա Գունկոն դուրս է գալիս անչափահասների գաղութից։ Հասկանալով և շատ բան վերաիմաստավորելով՝ նա շարունակում է ուսումը և գնում է նավաշինարան, այլ ոչ թե «որոշակի հասցեով», որը նրան տվել էին գաղութում «ավագները»։ Սակայն այդ «պատահական հասցեով» գնում է նրա ընկերը՝ Ժենկան, որը վատ տղա չէ, բայց դատարկապորտ է՝ հարուստ ծնողների երես տված, կրիմինալ աշխարհի կեղծարարությամբ տարված։ Ժենկան հայտնվում է ձրիակեր երիտասարդների շրջանում, որոնք «Չեմպիոն» մականունով հանցագործի և նրա գայթակղիչ ընկերուհու՝ Լյալկայի ղեկավարությամբ, որը վերածվում են բանդայի։