Պաուլինո Ռիվերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաուլինո Ռիվերո
իսպ.՝ Paulino Rivero Baute
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կենտրոնի միություն, Tenerife Group of Independents? և Կանարյան կոալիցիա
Կրթություն՝ University of La Laguna?
Մասնագիտություն՝ դպրոցի ուսուցիչ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 11, 1952(1952-02-11) (72 տարեկան)
Ծննդավայր El Sauzal, Տեներիֆե, Սանտա Կրուս դե Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա
Քաղաքացիություն  Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Paulino Rivero Baute

Պաուլինո Ռիվերո Բաուտե (իսպ.՝ Paulino Rivero Baute, փետրվարի 11, 1952(1952-02-11), El Sauzal, Տեներիֆե, Սանտա Կրուս դե Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա), իսպանացի քաղաքական գործիչ և ուսուցիչ։ Կանարյան կոալիցիայի անդամ՝ Կանարյան կղզիների ինքնավար համայնքի նախկին նախագահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան քաղաքականության մեջ իր կարիերան, Ռիվերոն եղել է տարրական դպրոցի ուսուցիչ, իր դիպլոմը ստացել է Լա Լագունայի համալսարանից[1]։ 1979 թվականի տարածաշրջանային ընտրություններում, առաջին նման ընտրություններում՝ 1978 թվականի իսպանական Սահմանադրությանը համապատասխան, Ռիվերոն ընտրվել է որպես Էլ-Սոզալի քաղաքապետ, պաշտոն, որը զբաղեցրել է մինչև 1997 թվականը[1][2]։ Ռիվերոն սկզբնապես ներկայացրել Է Դեմոկրատական կենտրոնի միությունը, սակայն 1983 թվականին անցել է անկախ Թիներֆենի խմբավորմանը, մի խումբ, որը, ի վերջո, ձևավորել է Կանարյան կոալիցիայի մի մասը[3]։

Ռիվերոն նաև եղել է Կաբիլդո Դե Տեներիֆեի անդամ, նախքան 1996 թվականին ազգային քաղաքականություն անցնելը[3]։ 1996 թվականի համընդհանուր ընտրություններում Ռիվերոն ընտրվել է պատգամավորների կոնգրես՝ որպես Սանտա Կրուս դե Տեներիֆե ընտրատարածքի ներկայացուցիչ, հետագայում վերընտրվել է 2000 և 2004 թվականների համընդհանուր ընտրություններում[3]։ Գլխավորել է Մադրիդում գնացքների պայթյունների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովը 2004 թվականին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Paulino Rivero Baute - President of the Canary Islands». typicallyspanish.com. 2008 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
  2. «Presidencia del Gobierno» (Spanish). gobiernodecanarias.org. 2010 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 «ELMUNDO.ES | SUPLEMENTOS | MAGAZINE 334 | Paulino Rivero». www.elmundo.es. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. «Probe opens into Madrid attacks». BBC News. 2004 թ․ հունիսի 16. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.