Չհորինված պատմություն
Չհորինված պատմություն ռուս.՝ Непридуманная история | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1964 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Գերասիմով |
Սցենարի հեղինակ | Յուլի Դունսկի, Ilya Zverev? և Վալերի Ֆրիդ |
Դերակատարներ | Ժաննա Պրոխորենկո, Georgy Yepifantsev?, Լեոնիդ Կուրավլյով, Վիտալի Դորոնին և Վալենտինա Բերեզուցկայա |
Երաժշտություն | Ալեքսեյ Մուրավլյով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 92 րոպե |
«Ոչ մտացածին պատմություն» (ռուս.՝ «Непридуманная история»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Գերասիմովը[1][2][3] 1964 թվականին[4][5] Իլյա Զվերևի «Ի՞նչ է պետք մարդուն» (ռուս.՝ «Что человеку надо?») պատմվածքի մոտիվներով։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Տոլե Լևչուկովին և նրա երիտասարդ կնոջը՝ Վարային, որոնք խոշոր շինարարությունում մոնտաժողներ են, հաջողվել է փոքրիկ սենյակ ստանալ։ Թվում է, թե կյանքը կարգավորվել է, բայց արդեն պետք է տեղափոխվել նոր հարևան շինհրապարակ։
Ընտանիքում նկատվում է առաջին տարաձայնությունը։ Անատոլին չի ցանկանում գնալ, իսկ Վարյան դժվարությամբ է համոզում ամուսնուն, որ իրենք պարզապես իրավունք չունեն իրենց ընկերներին լքել դժվարին պահին։
Վարվառան, որը պատրաստ է ընկեր տեսնել յուրաքանչյուրի, թեկուզ հազիվ ծանոթ մարդու մեջ, ամեն տարի ավելի դժվար է համակերպվում իր ամուսնու հետ։ Նա լավ աշխատող է, ազնիվ մարդ, բայց անվերապահորեն իր շահերը վեր է դասում ամեն ինչից՝ չցանկանալով հաշվի նստել այլ մարդկանց հետ։
Շուտով նրանց հարաբերությունների դժվարությունը բազմապատկվում է անհիմն խանդով։ Նույնիսկ նոր ծնված և երկու ծնողների կողմից սիրված որդին չի կարող կանգնեցնել անխուսափելի դարձած բաժանումը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժաննա Պրոխորենկո – Վարյա Լևչուկովա
- Գեորգի Եպիֆանցև – Անատոլի Լևչուկով
- Լեոնիդ Կուրավլյով – Կոստյա Ռեմիզով
- Վիտալի Դորոնին – Ստեպան Իվանովիչ
- Վալենտինա Բերեզուցկայա – Շուրա, Ստեպան Իվանովիչի կինը
- Եկատերինա Մազուրովա – Ստեպան Իվանովիչի զոքանչը
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարիստներ՝ Յուլյա Դունսկի, Վալերի Ֆրիդ, Իլյա Զվերև
- Ռեժիսոր՝ Վլադիմիր Գերասիմով
- Օպերատոր՝ Գալինա Պիշկովա
- Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Մուրավլյով
- Նկարիչ՝ Յուրի Կլադիենկո
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Война как мера всех вещей: Роман Носиков о нечестных склоках на величии». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Александр Леньков. Досье
- ↑ Умерла Жанна Прохоренко
- ↑ Непридуманная история
- ↑ Непридуманная история (1964) Full Cast & Crew
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.ng.ru/encyclo/6_words.html(չաշխատող հղում)
|