Չեխովը Բաշկիրիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեխովը Ակսյոնովոյում, 1901

Չեխովը Բաշկիրիայում գտնվել է մեկ ամիս Անդրեևի կումիսաբուժարանում, որն այժմ կոչվում է Չեխովի անվան առողջարան։ Այդ ընթացքում գրողը բուժվել է, աշխատել, ծանոթացել գեղջուկների և հոգևորականների կյանքին։ Նրա «Ժամավաճառություն» պատմվածքի սյուժեն նման է Բաշկորտոստանի բնակիչների պատմություններին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնակը, որտեղ ապրել է Անտոն Չեխովը առողջարանում

1897 թվականի գարնանը Անտոն Չեխովը թոքախտից բուժվելու համար գտնվում էր Մոսկվայի քաղաքային կլինիկայում։ Այդտեղ նա հանդիպել է Լև Տոլստոյի հետ։ Ավելի ուշ Լև Տոլստոյը, որը հինգ անգամ եղել էր Բաշկիրիայում բուժվելու, խորհուրդ է տվել Չեխովին՝ առողջությունը վերականգնել այնտեղ։ 1901 թվականի մայիսի 25-ին Չեխովը Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի արտսիտուհի Օլգա Կնիպպերի հետ նշանադրությունից հետո նրա հետ մեկնել է Ուֆիմի նահանգ։ Շոգենավը, որը տանում էր Չեխովին Կամա և Ագիդել գետերով, հանգրվանել է Ուֆայում։ Ուֆայից գրողը երկաթուղով գնացել է ներկայիս Ակսյոնովո գյուղի կայարան։ Այդտեղ գտնվել է Անդրեևի կումիսաբուժարանը։

Օլգա Կնիպպերը հուշերում գրել է. «Այդ ժամանակներում առողջարանը շատ պարզունակ էր... Կալվածքի կենտրոնում փայտե մեծ շինություն էր կանգնած, որտեղ տեղակայված էր ճաշարանը։ Այդտեղ մենք նախաճաշում էինք, ճաշում, ընթրում... Ես ու Անտոն Պավլովիչը տեղավորվեցինք փոքրիկ տնակում, ավելի շուտ՝ տաղավարում, որտեղ կային երկու փոքրիկ խցիկ սենյակներ... Պարզվեց, որ բարձերն ու անկողնային սպիտակեղենը պետք է մենք բերեինք մեզ հետ, քանի որ սպիտակեղենի տրամադրում չէր նախատեսվում։ Ես ստիպված էի հաջորդ օրը մեկնել Ուֆա և գնել բարձեր, սավաններ, բարձի երեսներ և այլ մանրուքներ։ Մահճակալը Անտոն Պավլովիչի համար չափազանց կարճ էր (նա, ինչպես հայտնի է, բարձրահասակ էր)։ Որպեսզի նրան հարմար լին քնելը, ես ամեն երեկո մահճակալի մոտ աթոռակ էի դնում, որին նա հենում էր ոտքերը՝ մահճակալի թիկնակի միջով։ Բայց այդ նախնադարյան, պարզունակ առողջարանի կենցաղային բոլոր անհարմարությունները փոխհատուցվում էին հիասքանչ բնությամբ, օդով։ Շուրջը կաղնու անտառ էր, կանաչ հյութեղ խոտ և բուրավետ դաշտային ծաղիկներ»։

Կումիսաբուժարանում գրողն զբաղվել է գրական գործունեությամբ, շփվել է տեղի բնակչության հետ։ Կումիսի բուժիչ հատկությունները և զբոսանքները շրջակայքում, տեղի բնությունը, ձկնորսությունը Չեխովի վրա դրական ազդեցություն են ունեցել։ Չեխովի սիրած հանգստավայրը կտրուկ վարէջքներով ցածրիկ լեռն էր։ Գրողը բլրի վրա ինքնաշեն սեղան ու աթոռ էր դնում։ Այնտեղ նա սիրում էր նստել, ուսումնասիրել շրջակայքը, կարդալ փոստը, նամակներ գրել, այստեղ նա ճշգրտեցլ Մարքսի կողմից հրատարակված իր ստեղծագործությունների ամբողջական ժողովածուի հինգերորդ հատորը։ Այժմ այդ սարը ստացել է «Չեխովի լեռ» անվանումը։ Երբեմն գրողը փոստի համար գնում էր հարևան գյուղ՝ Սամոդուրովկա, որտեղ նա ծանոթացել է երիտասարդ ուսուցչուհի Ֆաինա Վասիլևնա Իվանովայի հետ։ Իվանովան գրողին հետաքրքիր դեպք է պատմել, որը տեղի է ունեցել գյուղի Վոժվիժենյան եկեղեցում։ Մի անգամ եկեղեցու քահանան՝ Կիբիրդինը, որը ճանապարհորդության մեջ է եղել, իսկ ծառայությունը վարել է հարբած տիրացուն։ Քանի որ իրենց կարիքների համար շատ անդամներ էին գալիս եկեղեցի, սարկավագը շփոթել է, թե ում առողջության համար երգի, ում մկրտի։ Այս իրադարձությունները տեղ են գտել գրողի «Ժամավաճառություն» պատմվածքի սյուժեում[1]։

Չեխովը բուժվել է 1901 թվականի մայիսի 25-ից մինչև հուլիսի մեկը, որից հետո մեկնել է Յալթա[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «А. П. Чехов. Рассказ «Канитель»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. «А. П. Чехов: «Мой адрес — станция Аксёново Уфимской губернии…»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Балалар өсөн хикәйәләр. Өфө, 1948; Ионыч. Өфө, 1950;
  • Узиков Ю., Наймушин П. Как зовут тебя, улица? Уфа, 1980;
  • Рахимкулов М. Г. Любовь моя — Башкирия. Уфа, 1985;
  • Башкирия в русской литературе. Т.3. Уфа, 1993.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]