Չափման մեթոդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չափման մեթոդներ, մեծությունների չափման ժամանակ կիրառվող միջոցների և սկզբունքների ամբողջություն։ Տարբերում են անմիջական գնահատման և համեմատման մեթոդներ։ Առաջինի դեպքում չափվող մեծության արժեքը գնահատվում է մեկ (ուղղակի չափում) կամ մի քանի (անուղղակի չափում) սարքերի ցուցմունքներով (տես Չափում)։Անմիջական գնահատման մեթոդով աշխատող սարքերը կոչվում են անմիջական գնահատման սարքեր։ Այդպիսի սարքի օրինակ է զսպանակավոր կշեռքը։ Չափման համեմատման մեթոդն ընդգրկում է բոլոր այն մեթոդները, որոնց դեպքում չափվող մեծությունը համեմատվում է չափի հետ։․ Համեմատման մեթոդը ստորաբաժանվում է զրոյական, դիֆերենցիալ, փոխարինման ն համընկնման մեթոդների։ Զրոյական մեթոդի դեպքում չափվող մեծությունը համեմատվում է չափի հետ, ըսա որում նրանց ազդեցությունները ինդիկատորի վրա հավասարեցվում են։ Զրոյական մեթոդով աշխատող սարքի պարզագույն օրինակ է նժարավոր բժշկական կշեռքը։ Դիֆերենցիալ մեթոդի դեպքում չափվող մեծությունը համեմատվում է չսփի հետ, այն տարբերությամբ, որ տվյալ մեծությունը գնահատվում է նրա և չափի ազդեցությունների տարբերության միջոցով։ Տեղի ունի ոչ լրիվ հավասարեցում, որով այս մեթոդը տարբերվում է զրոյական մեթոդից, իսկ տարբերությունը չափվում է անմիջական գնահատման սարքով։ Այնքան ավելի բարձր է չափման ճշգրտությունը, որքան մոտ էն չափվող մեծության և չափով պայմանավորված մեծության ազդեցությունները սարքի վրա։ Այս մեթոդով աշխատող սարքերի օրինակ են խանութի կշեռքները, չհավասարակշռված չափիչ կամրջակները ևն։ Փոխարինման մեթոդի ժամանակ դիտվում են չափվող մեծության և չափի ազդեցություններն ու դիտման արդյունքներով հաշվվում է չափվող մեծությունը։ Այս մեթոդը տալիս է բարձր ճշգրտություն, քանի որ երկու չափումներն էլ կատարվում են միևնույն սարքով՝ անփոփոխ արտաքին պայմաններում, իսկ փնտրվող մեծությունը որոշվում է սարքի ցուցմունքների հարաբերությամբ։ Ամենաբարձր ճշգրտությունը ստացվում է այն դեպքում, երբ երկու չափումները տալիս են միևնույն արդյունքը, քանի որ ցուցնակի տարբեր կետերում սարքի սխալները սովորաբար տարբեր են։ Որպես օրինակ նկարում ցույց է տրված դիմադրության չափումը ամպերմետրով։ Սարքը հաջորդաբար միացնելով rx, այնուհետև նմուշային ro դիմադրություններին, դիտվում են Ix և Io հոսանքների արժեքները։ Քանի որ երկու Փորձերում էլ սնման U լարումը նույնն է, Օհմի օրենքից կորոշվի rx=Io/Ixro։ Համընկնման մեթոդը փոխարինման մեթոդից տարբերվում է նրանով, որ պայմանավորված ազդանշանները համընկնում են։ Օրինակ, եթե դիտված սխեմայում ro-ն լինի սահուն փոփոխելի, որով հնարավոր լինի ստեղծել Io=Ix, ապա rx=ro։ Համեմատման մեթոդով աշխատող սարքերը կոչվում են համեմատման սարքեր։ Նրանց ճշգրտությունը կախված է չափի ճշտությունից և ինդիկատորի զգայունությունից։ Անմիջական գնահատման սարքերը կառուցվածքով ավելի պարզ են ու հուսալի, սակայն ճշգրտությամբ զգալիորեն զիջում են համեմատման սարքերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 685