Չայկովսկու թանգարան (Վոտկինսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չայկովսկու թանգարան
Տեսակպատմական շենք-թանգարան, հուշային թանգարան և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎոտկինսկ
Հիմնադրվել է1938
Կայքtchaikovskyhome.ru
Քարտեզ
Քարտեզ

Պ. Ի. Չայկովսկու տուն-թանգարան, Ուդմուրտիական Հանրապետության Վոտկինսկ քաղաքում տեղակայված թանգարան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը ստեղծվել է 1940 թվականին Վոտկինսկի գործարանի տնօրենի առաձնատան գծագրով, որտեղ ծնվել և մանկությունը անց է կացրել երգահան Պյոտր Իլյիչ Չայկովսկին։ Չայկովսկիների ընտանիքը Վոտկինսկից տեղափոխվելուց հետո առանձնատունը երկար ժամանակ մշտական բնակիչ չի ունեցել։ 1930-ական թվականների վերջին այն եղել է վթարային վիճակում։ 1940 թվականին վերականգնողական աշխատանքներից հետո շենքում բացվել է տուն-թանգարանը։ Հետո շինության ներսում ավելացվել են հավելյալ կառույցներ։

Չայկովսկին Վոտկինսկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չայկովսկու ընտանիքը 1848 թվականին

1837 թվականին երգահանի հայրը՝ ինժեներ Իլյա Պետրովիչ Չայկովսկին, ղեկավարի հաստիք էր ստացել Կամսկի-Վոտկինսկ երկաթագործական գործարանում, որը գտնվում էր Վյատկոպոլյանսկ շրջանի Սարապուլյան նրբանցքում։ Նրա հետ Վոտկինսկ էր եկել ջահել կինը՝ Ալեքսանդրա Չայկովսկայան՝ ծնված Ասորեստանում[1]։ Ընտանիքը տեղավորվեց Գոսպոդյան փողոցում (այժմ՝ Չայկովսկու փողոց) որի շենքերը հիմնականում տրամադրվում էին քաղաքաշինական կազմակերպությունների ինժեներներին և ղեկավար անձանց։ Տներից յուրաքանչյուրը ուներ առանձին մուտք և դեպի գետը բացվող գեղեցիկ տեսարան։ № 1 մասնաշենքը, որտեղ ապրում էր Չայկովսկին, կառուցվել էր1806 թվականին՝ հատուկ Կամսկու գործարանների տնօրեն Անդրեյ Դերյաբինի համար։ Երեսուն տարվա ընթացքում առանձնատունը բավականին վնասվել էր, այդ պատճառով Իլյա Պետրովիչը գրեթե չորս տարի զբաղված էր նրա վերակառուցմամբ՝ աստիճանաբար նորացնելով ներսի կառույցները[2]։

Վոտկինսկում Չայկովսկին ապրեց տասնմեկ տարի, այդ ընթացքում ընտանիքում ծնվեց չորս երեխա։ Նրանց հետ ապրում էր նաև Իլյա Պետրովիչի աղջիկը՝ առաջին ամուսնությունից[3]։ 1840 թվականին ծնվեց Պյոտր Իլիչը, ով նախնական կրթությունը ստացել էր տանը, նրան դասապատրաստել էր Ֆաննի Դյուրբախը, վեց տարեկանում նա արդեն ազատ խոսում էր ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով[4]։ Հետագայում հիշելով Վոտկինսկը՝ երգահանը խոստովանել էր. «Ես մեծացել եմ ծայրամասում, վաղ մանկության տարիքից տարվել եմ ռուս ժողովրդական գեղեցիկ երգերով»։ Իր հերթին Ֆաննի Դյուրբախը տասնյակ տարիներ անց գրում էր իր աշակերտին. «Պատշգամբից մենք լսում էինք նուրբ և գեղեցիկ երգեր... Դուք պետք է, որ հիշեք այդ երգերը, ձեզանից ոչ ոք չէր պառկում քնելու։ Եթե դուք հիշեցիք այդ մեղեդիները, դարձրեք երաժշտություն»[5]։

Չայկովսկին իր առաջին երաժշտական ուսուցիչն էր համարել Մարիա Մարկով Պալչիկովին, ով տեղափոխվել էր Վոտկինսկ 1845 թվականին։ Հետո երգահանը խոստովանել է, որ շատ հարցերում նրան է պարտական։ Իմանալով, որ իր ուսուցչուհին ֆինանսական ծանր կացության մեջ է, իր իսկ միջոցներով նրան թոշակ է տրամադրել[6]։

Երեկոները հաճախ եմ հիշում ձեզ, Ալապաիխը, Վոտկինսկը, քնքուշ մորաքրոջը՝ Նադեժդա Տիմոֆեևային, ով այլևս չկա։ Բայց ես ժամանակ եմ անցկացնում այնպիսի մարդկանց հետ, որոնք ինչպես դուք, սիրում են Պյոտր Չայկովսկուն[7]
- Ի. Պ. Չայկովսկու նամակից ուղղված հորը, Պետերբուրգ, 1851 թվական, հուլիսի 20։

1848 թվականին Իլյա Պետրովիչը պաշտոնաթող եղավ և ընտանիքով հեռացավ Վոտկինսկից։ Չայկովսկու մեկնումից հետո Գոպոդյան փողոցում գտնվող № 1 մասնաշենքը մի քանի անգամ վերանոոգվել էր[2], բայց մշտական բնակիչ չունենալու պատճառով վթարային էր դարձել։ Մինչև 1916 թվականը այդտեղ վարձով ապրել են գործարանի ղեկավարները։ Սպիտակների շտաբը քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղավորվել էր առանձնատանը։ Հետո նախկին անձնատունը դարձել էր մեխանիկական քոլեջ, յոթամյա դպրոց, մետաղագիտության տան ճաշարան[8]։ 1939 թվականին «Ուդմուրտական ճշմարտություն» թերթում հայտվեց տեղեկություն.

Մասնաշենքը, որտեղ ծնվել է երգահանը, գտնվում է վթարային վիճակում։ Չայկովսկու տան բուխարիները վերածվել են կտորտանքների կույտի։ Ջարդված են աստիճանները, փչացրած են հատակները։ Տուֆերից և տախտակներից փոշու և խոնավության հոտ է գաիս։

Այդ ժամանակ էլ հարց բարձրացվեց ոչ միայն անձնատունը վերականգնելու, այլև Չայկովսկու թանգարանը բացելու մասին[9]։

Թանգարանի առաջին տնօրեն էր դարձել քանդակագործ Միխայիլ Խարատովիչ Տունինը, ում հանձնարարվել էին բոլոր վերականգնողական աշխատանքները։ Թանգարանային գործունեության համար Կլինսկ քաղաքի Չայկովսկու տուն-թանգարանից, որտեղ արդեն ձեռք էր բերել համապատասխան փորձը, Վոտկինսկ էր եկել Նկոլայ Կոստանտինովիչ Ռուկավիշնիկովը։ Թանգարանի բացումը տեղի էր ունեցել 1940 թվականի ապրիլին՝ երգահանի 100-ամյակի նախօրեին։ Առաջին միջոցառումը բավականին համեստ էր. Կլինսկից Վոտկինսկ էին ուղարկել Չայկովսկու դաշնամուրը և սեղանը, բացի այդ առանձնատանը մնացել էին Պյոտր Իլիչի մի քանի նկարներ։ Առաջին այցելուները թողնել էին կարծիքներ նախատեսված գրքում. ասելով, որ թանգարանը իրենց դուր է եկել, բայց «անհրաժեշտ է թանգարանը համալրել ավելի հին իրերով»։ Նույն տարվա աշնանը թանգարանի տարածքում բացվեց երաժշտական դպրոց[9]։

21-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

21-րդ դարում առանձնատուն-թանգարանը ներկայացնում էր ինքնատիպ հավաքածու, այն ոչ միայն Չայկովսկու մանկության աշխարհն էր, այլ նաև ժամանակի կոլորիտը ներկայացնող միջավայր։ Այսպես, հարևանությամբ գտնվող №2 տանը 1840-ական թվականներին ապրել էր գործարանի ղեկավար Մ. Ս. Վիլեգժանինը։ Հետագայում տունը տրամադրվել էր տարբեր կազմակերպությունների՝ օրիորդաց դպրոց,գործարանի լաբորատորիա։ 1984 թվականին այն հանձնվեց թանգարանի հիմնադրամին։ №3 տունը նույնպես մշտական բնակիչ չուներ։ Չայկովսկիների ժամանակ այն ծառայում էր որպես գործարանային թանգարան և գրադարան։ 19-րդ դարի երկրորդ կեսին մասնաշենքում ապրում էր տեղի բժիշկը։ Նրա մեկնումից հետո տունը զբաղեցրել էր Վոտկինսկի հասարակական կազմակերպությունը։ Այս պահին այդ մասնաշենքը զբաղեցնում է թանգարանին պատկանող երաժշտական սրահը[8][10]։

Տասնամյակների ընթացքում Գոսպոդյան փողոցի մյուս տները պետությունը գործարանների տարբեր պաշտոնյաներին էր հատկացրել։ Մասնաշենքերից մեկը (նախկին «քաղաքացիական տուն»-ը) ձևափոխված էր ցուցասրահի՝ անընդհատ փոփոխվող թեմաներով՝ «Չայկովսկին երգահան», «Չայկովսկին և ժամանակակից երաժշտական թատրոնը», իսկ մի ուրիշ հատվածում գործում էր «19-րդ դարի կենցաղը և մշակույթը Վոտկինսկի գործարանում»։ Բոլոր տարածքներում ցուցադրված էր 1840- ական թվականների կոլորիտը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Альшванг, Арнольд Александрович П. И. Чайковский. — М.: Музыка, 1970. — 816 с.
  • Овчинникова Т. И., Саранча М. А. Из истории становления музея-усадьбы П. И. Чайковского // Современные проблемы сервиса и туризма. — 2016. — Т. 10. — № 2. — С. 126—131.
  • Российская музейная энциклопедия. В двух томах / Янин, Валентин Лаврентьевич. — М.: «Прогресс», «Рипол Классик», 2001. — Т. 2. — 436 с.
  • Стояк Ю. А. Архитектура города-завода Воткинска второй половины XIX — начала XX в. // Вестник Томского государственного архитектурно-строительного университета. —Томск, 2013. — № 3. — С. 29—46.
  • Чайковский П. И. Письма к родным. — М.: Государственное музыкальное издательство, 1940. — Т. 1. — 757 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չայկովսկու թանգարան (Վոտկինսկ)» հոդվածին։