Ուրբաթօրյա ապուրի բաշխումը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրբաթօրյա ապուրի բաշխումը
տեսակգեղանկար
նկարիչԷդգար Շահին
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաներկայացնում է բանվորի անելանելի վիճակը
Ծանոթագրություններ

Ուրբաթօրյա ապուրի բաշխումը, Էդգար Շահինի նկարներից, Հրապարակում հավաքված է ծերանոցների բազմությունը՝ սպասելով մի ափսե ապուրի։ Խորաթափանց նկարիչը չի բավարարվել ընչազուրկներին միայն հեռվից նայելով։ Նա շփվել է նրանց հետ, ճանաչել, վերապրել է նրանց կյանքը, զգացել թշվառների դրության ահավորությունը։ Կոմպոզիցիայի հմուտ վարպետ, հոգեբան նկարիչը բանվորին պատկերել է ակնթարթային շարժման մեջ, որ նրա և բազմության մեջ պահպանում է կենդանի կապ։ Հանձին այդ բանվորի՝ տեսնում ենք ոչ թե վիճակին համակերպված հնազանդ մարդու, այլ բողոքողի, դատապարտողի, որը պատրաստ է պայքարել թշվառությունը ծնող չարիքի դեմ

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմությունից առանձնացված է մի բանվոր, որի կերպարում կենտրոնացված են իր բախտակիցների հոգեկան ապրումները, որոնց այնտեղ է բերել իրենց անելանեի վիճակը։ Այդ հուժկու տղամարդը, հավանաբար գործազուրկ բանվոր, զայրույթը դեմքին, վրդովված, թվում է բողոքի կենդանի մարմնավորում՝ խորհրդանշելով հրապարակի եռուզեռի մեջ գտնվող բազմությունը։ Նրա հոգում թանձրացած զայրույթը, որպիսին հատուկ է գործազուրկ, անոթի, անհեռանկար կացության մեջ գտնվող մարդու հոգեբանությունը, պատրաստ է վերածվելու ահեղ պոռթկումի։

Մշակման տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառելով չոր ասեղի տեխնիկա՝ որին կատարելապես հմտացել է, Շահինը ստեղծել է կենդանի, արտահայտիչ կերպար։ Գծերի պլաստիկ արտաբերումներով պատկերված բանվորի հնամաշ զգեստների մեջ նույնպես զգացվում է ֆիզիկապես հյուծված այդ մարդու տձևացած մարմինը։ Ասեղը Շահինի ձեռքում հնազանդ է, ինչպես մատիտը՝ ստեղծելով բազմերանգ գծերի հյուսվածք[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ կերպարվեստի պատմություն, Ե․Մարտիկյան, Երևան, 1987