Ուզուն-Թաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուզուն-Թաշ[1] (Ալտին-Գյոզ[1], Մորչեկիի ատամ[2], Առագաստ ուկրաիներեն՝ Узун-Таш, Алтин-Гьоз, Зуб Морчеи, Парус, Ղրիմի թաթարերեն՝ Uzun Taş, Altın Göz, Узун Таш, Алтын Гозь), սրածայր բարձր ժայռ Ղրիմի հարավային ափին։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուզուն-Թաշ անվանումը ղրիմի թաթարերենից թարգմանաբար նշանակում է «երկար քար» (uzun - երկար, taş - քար). Ժայռի մյուս անվանումը՝ Ալտին Գյոզը, ղրիմի թաթարերենի հարավային ափի բարբառից բառացի թարգմանմամբ նշանակում է «ոսկե աչք» (altın - ոսկի, ոսկյա, göz - աչք), այդուհանդերձ ղրիմի թաթարերենու «աչք» են անվանում նաև աղբյուրների ջրային հայելուն, այնպես որ անվանումը կարող է նաև նշանակել «ոսկե աղբյուր»[1]։

Առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարը ընդգրկված է Կուչուկ-Կոյի խառը լեռնազանգվածի խմբում և ունի Կուչուկ-Կոյ-5 կամ Ուզուն-Թաշ անվանումը[3]։ Ժայռի առանձնացումը առաջնային լեռնազանգվածից տեղի է ունեցել 1786 թվականի փետրվարի 12-ին Կուչուկ-Կոյի ամբողջ սողանքի աղետալի շարժման ժամանակ, երբ շարժմանը ներգրավված էին ավելի քան 50 միլիոն մ³ ժայռեր[3]։ 1924 թվականին ռեպերների դիտարկումը ցույց տվեց, որ ժայռը ամբողջ սողանքի լեզվի հետ միասին դանդաղ շարժվում էր դեպի ծով[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժայռը տեղակայված է Պարկովոե ավանից 800 մ հյուսիս, Մորչեկա լեռան մոտակայքում[4]։ Ժայռը դեղնավուն երանգ ունի[1]։ Ժայռի հարևանությամբ՝ Կուչուկ-Կոյի սողանքի տեղում, գտնվում է քարհանք[1][3]։ Ժայռից ոչ հեռու կա նաև աղբյուր[2][3]։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժայռի գագաթը

Ուզուն-Թաշը համարվում է ժայռային ալպինիզմի հայտնի վայր, սակայն մեծապես զիջում է հարևան Մորչեկա լեռանը, որը մի քանի անգամ ավելի մեծ է և որի վրա մինչև գագաթը տեղադրված են բազմաթիվ մագլցման ուղիներ[2]։

Ուզուն-Թաշը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

1886 թվականին հայտնի բնանկարիչ Արխիպ Կուինջին գնեց Կիկենեիզ ավանի մոտ գտնվող տարածքը։ Էդյուդներից մեկում, գրված 1880-ական թվականներին, պատկերված է Ուզուն-Թաշ ժայռը[5]։

2000-ականներին ժայռի ստորոտում նկրահանվել են Ալեքսեյ Ուչիտելի «Գերի» ֆիլմից հատվածներ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Белянский И. Л., Лезина И. Н., Суперанская А. В. Узун-Таш // Крым. Географические названия: Краткий словарь, — Симферополь: Таврия-Плюс, 1998, — 160 с.
  2. 2,0 2,1 2,2 Нефёдов С. Гайдбук Зуб Морчеки Արխիվացված 2014-03-28 Wayback Machine
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Вахрушев И. Б. Сейсмодислокации Ласпи-Лименского района, как объекты научного и познавательного туризма // Культура народов Причерноморья. — 2008. — № 125. — С.7-10.
  4. Фильченков К. «Как добраться до Морчеки». Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
  5. «Русский музей открывает выставку Куинджи». 26 декабря 2007. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
  6. «Пленный // Кино снятое в Крыму». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Михайловский С. Н., Пчелинцев В. Ф. Гидрогеологические исследования в Кучук-Койском и Кикенеизском районах ЮБК // Тр. ВГРО — М.-Л., 1932. — Вып.119. — С. 3-111.