Որդի որոտման
Որդի որոտման | |
---|---|
Ժանր | Վեպ |
Ձև | Արձակ |
Հեղինակ | Ակսել Բակունց |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1932 թվական |
Կերպարներ | Իգնատիոս Պեդեյան, Ղուրդի Իսո, Առչանց Սիմոն, Ավագ |
Վիքիդարան | Որդի որոտման |
Որդի որոտման, հայ գրող Ակսել Բակունցի անավարտ վեպերից է, գրված 1932 թվականին։
Տպագրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս գործից պահպանվել է ոչ մեծ հատված, որը բաղկացած է 3 գլուխներից՝ «Մեր ծանոթը», «Վագոն մի ժաժ գար», «Ստավրապոլը և նրա բնակիչները»։ Երկի միակ աղբյուրը «Գրական թերթի» 1932 թվականին մայիսի 30-ին լույս տեսած 10-րդ և 11-րդ համարներն են։ Երկու համարներում էլ վերնագրի վերևում կա հեղինակի անվանումը։ Մայիսի 30-ի համարում բնագրի մեջ կա նաև Ակսել Բակունցի լուսանկարը։ Մայիսի 30-ի համարում երկի առաջին գլխի սկզբում տրված է հետևյալ ծանոթությունը[1]․
Այստեղից պարզ է դառնում, որ «Որդի որոտմանը» ամբողջական գիրք է, և որ այդ գրքից «Գրական թերթը» երկու համարում տպագրելու է երեք գլուխ։ Այսինքն ՝ գրողը այդքանն է հանձնել խմբագրության։ Ակսել Բակունցի կինը՝ Վարվառա Չիվիջյանը պնդում է, որ «Որդի որոտման» երկը ավարտված է եղել, սակայն ինչ ծավալի է եղել, վեպ էր, թե վիպակ, դժվար է ասել։ 1964 թվականին երկը լույս է տեսել գրողի երկերի երկրորդ հատորում, որտեղ չեն հիշատակվել խմբագրական ծանոթագրություններ, փոխարենը դրել են ենթավերնագիր՝ հատված երգիծական վիպակից[1]։
Գրության շարժառիթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկի գրման շարժառիթը ներկայացրել է Վախթանգ Անանյանը՝ պատմելով իր և Ակսել Բակունցի հանդիպման մասին, որը տեղի է ունեցել 1930 թվականին։ Ըստ Անանյանի՝ Բակունցը ազդված է եղել «համատարածի» առիթով հայ գյուղացիների զանգվածային տեղահանություններից։ Հեղինակը նշում է, որ երբ սկսել է ոգևորվել թեմայով, Բակունցը հանդիմանել է նրան։ Անանյանը բերում է նաև իր և Բալունցի խոսակցությունից մեկ հատված[1]․
- Լավ է, լա՜վ է,- ձեռքերս շփում էի ես։
Նայեց ինձ հանդիմանանքով ու թախիծով․ -Իսկ գիտե՞ս, որ չորի հետ թացն էլ են վառում․․․անմեղներ էլ կան երեխաներ․․․կանայք․․․[2] |
Եվ հեղինակը որոտման որդու միջոցով փորձել է ներկայացնել այն անհատին, որի նմանների պատճառով կատարվում էր այս ամենը։ Բակունցը հմտորեն պատկերում է ամեն մի հրահանգի տառին մեքենայորեն հնազանդ, ստեղծագործական ոգի, շրջապատի մարդկանց նկատմամբ սեր չունեցող անձնավորություն։ Բակունցը երկին հաղորդել է նաև երգիծական շունչ, և տեսանելի է, որ «Հովնաթան Մարչից» հետո «Որդի որոտման» վեպում հեղինակի երգիծական տաղանդը ավելի բարձր մակարդակի է հասել։ Երկում Լենինականի /այժմյան՝ Գյումրի/ կայարանում պատկերված դեպքերը, անախորժությունները, երկխոսությունները իրենց վառ և կենդանի ձևով հայ երգիծական գրականության լավագույն էջերից են[1]։
Անվան բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստոնեական ավանդությունը վկայում է, որ սամարացիները մերժում են հյուրընկալել Երկնավոր Վարդապետին, և Հիսուսի վստահելի աշակերտներից Ս. Հակոբոսն իր եղբոր՝ Ս. Հովհաննես ավետարանչի հետ խնդրում է Հիսուսին, որ Եղիա մարգարեի նման երկնքից կրակ թափի մարդկանց վրա։ Քրիստոսը հանդիմանեց նրանց չար պահվածքի համար և նրանց տվեց «Բաներեգես» անունը, որ նշանակում է «Որոտման որդիներ»։ Ա. Բակունցը լրջորեն է նկարագրում բոլշևիկյան հայկական միջավայրը՝ ներառելով քրիստոնեական իմաստությունները երկում, սակայն ստացվել է երգիծական պատմություն՝ զավեշտի հասած տխրությամբ[3]։ Փոխաբերական իմաստով այս անվանումով են դիմում նաև անհնազանդ, հոխորտացող, ստամբակ մարդկանց։ Վեպում հերոսի՝ Իգնատիոս Պեդեյանի, մետրիքական անվամբ՝ Իգնատիոս Մատթևոսյանի մասին ներկայացվում է, որ նա եղել է հանդուգն աշակերտ և իր ուսուցչի կողմից անվանվել է «Որդի որոտման» դասերը չսովորելու և դասադուլ անելու պատճառով[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Ակսել, Բակունց (1982). Երկեր, Չորս հատորով, հատոր 3. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն. էջեր 635-637։.
- ↑ Վախթանգ, Անանյան (1963). «Լեռներ հայրենի». Երևան. էջեր 581։.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Հակոբ Հարություն. «ՈՐԴԻՔ ՈՐՈՏՄԱՆ ՈՒ ԳԻՀԻ».
{{cite web}}
: soft hyphen character in|last=
at position 3 (օգնություն) - ↑ Ակսել, Բակունց (1982). Երկեր, չորս հատորով, հատոր 3. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 249։.