Ով վերադառնա, կշարունակի սիրել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ով վերադառնա, կշարունակի սիրել
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպարտիզանների մասին ֆիլմ, ռազմական ֆիլմ և մելոդրամա
Թվական1966
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Օսիկա
Սցենարի հեղինակԼեոնիդ Օսիկա
ԴերակատարներԲորիս Խմելնիցկի, Բորիսլավ Բրոնդուկով, Antonina Leftiy?, Լիլյա Գուրովա և Վալերի Բեսարաբ
ՕպերատորՄիխայիլ Բելիկով
ԵրաժշտությունՎլադիմիր Հուբա
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա
Տևողություն67 րոպե

«Ով վերադառնա, կշարունակի սիրել» (ռուս.՝ «Кто вернётся — долюбит»), 1966 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր և սցենարիստ Լեոնիդ Օսիկան Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիայում[1]։

Պրեմիերան տեղի է ունեցել 1968 թվականի մարտի 11-ին[2]։

Ֆիլմում հնչում են Հայրենական մեծ պատերազմին մասնակցած պոետների բանաստեղծությունները (Վլադիմիր Բուլաենկո, Սեմյոն Գուձենկո)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի սկիզբը։ 1941 թվական։ Երիտասարդ բանաստեղծ զինվորը, փորձելով փրկել վիրավոր հրամանատարին, ինքն է վիրավորվում։ Հայտնվելով գերմանական թիկունքում՝ նա փորձությունների երկար ճանապարհ է անցնում, նախքան պարտիզանական ջոկատ մտնելը։

Պատերազմը ֆիլմում ցուցադրվում է ոչ այնքան սխրագործության և հերոսության տեսակետից, որքան որպես բանաստեղծական անձի ճակատագրի ոլորանների վերլուծություն, որպես դաժանություն, մարդկանց կյանքի և հոգու խարխլում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բորիս Խմելնիցկի[3]բանաստեղծ-զինվոր
  • Ա. Վերեմենկո – բանաստեղծ-զինվորի մայրը
  • Լիլիա Գուրովա – Յայրինի այրին
  • Ե. Դիմիտրիու – գնչուհի
  • Անտոնինա Լեֆտի – Տոնյա
  • Վլադիմիր Վոլկով – պարտիզանական ջոկատի հրամանատար
  • Վալերի Բեսսարաբ – պարտիզան
  • Բորիսլավ Բրոնդուկով – պարտիզան
  • Գերման Կաչին – պարտիզան
  • Յուրի Դուբրովին – զինվոր
  • Ալեքսեյ Սաֆոնով – գերմանացի սպա
  • Իգոր Յասուլովիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով վերադառնա, կշարունակի սիրել» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Ով վերադառնա, կշարունակի սիրել» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  3. Բորիս Խմելնիցկու առաջին դերն է կինոյում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кардин В. «Кто вернётся — долюбит» // Искусство кино. — 1968. — № 3. — С. 49-50.