Ոսկե վանդակում (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե վանդակում
ԵրկիրԽորհրդային Ռուսաստան
Ժանրմելոդրամա
Թվական1918
ՌեժիսորՉեսլավ Սաբինսկի
ՊրոդյուսերԴմիտրի Խարիտոնով
ԴերակատարներՎերա Խոլոդնայա, Իվան Խուդոլեև և Օսիպ Ռունիչ
ԿինոընկերությունDmitry Kharitonov studio?

«Ոսկե վանդակում» (ռուս.՝ «В золотой клетке», այլ անվանում՝ «Ոսկե վանդակ» (ռուս.՝ «Золотая клетка»), 1918 թվականի ռուսական գեղարվեստական համր ֆիլմը, որը նկարահանել է ռեժիսոր Չեսլավ Սաբինսկին։ Էկրան է բարձրացել 1918 թվականի հուլիսի 23-ին[1][2]։ Ֆիլմը չի պահպանվել։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ներկայացնում է մի աղջկա պատմություն, որն ամուսնացել է հարուստ մարդու հետ՝ եղբորը ապահովելու համար[2][3]։

Ֆիլմի հերոսուհու եղբայրը ֆինանսական դժվարություններ ունի։ Նրան օգնելու համար աղջիկը որոշում է ամուսնանալ մի հարուստ մարդու հետ։ Կինը դժբախտ է ամուսնության մեջ․ նա տառապում է, որ ապրում է «ոսկե վանդակում», հարստության մեջ, բայց ազատությունից զրկված։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Իվան Խուդոլեև ոչ երիտասարդ հարուստ մարդ ոչ երիտասարդ հարուստ մարդ
Վերա Խոլոդնայա նրա կինը նրա կինը
Օսիպ Ռունիչ եղբոր կինը եղբոր կինը
Վլադիմիր Կվենին

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Кино-бюллетень»-ի գրախոսը ֆիլմի վերաբերյալ տվել է հետևյալ եզրակացությունը. «Պիեսի մտահղացումը խորությամբ աչքի չի ընկնում... Գործողությունը զարգանում է խճճված և անտրամաբանական, բեմադրությունն ու խաղը հաջող են»[1][2][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Короткий, 2009, էջ 316
  2. 2,0 2,1 2,2 Миславский, 2012, էջ 156
  3. Мельпомена (Одесса), 1918, № 24, c. 5.
  4. Кино-бюллетень. Указатель просмотренных картин отделом рецензий кинематографического комитета народного комиссариата просвещения, 1918, № 1-2, c. 7.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Короткий В.М. Операторы и режиссёры русского игрового кино. 1897—1921. — М.: НИИ киноискусства, 2009. — С. 224. — 430 с.
  • Миславский В.Н. Кинопредприниматель Дмитрий Харитонов. Жизнь и фильмы. — Харьков: Торсiнг плюс, 2012. — С. 156—157. — 216 с. — ISBN 978-617-030-400-1
  • Яни А.В. Вера Холодная: первая любовь российского кинозрителя. — СПб.: Лань, 2012. — С. 193. — 224 с.
  • Прокофьева Е.В. Вера Холодная. Королева немого экрана. — М.: Вече, 2013. — С. 127. — 256 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]