Ոսկե ճուտիկը (պիես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե ճուտիկ
Ժանրպիես
ՀեղինակՆ. Օռլով
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1980

Ոսկե ճուտիկը («Բարև հայրիկ») (ռուս.՝ Золотой цыпленок), Վ. Ն. Օռլովի հեքիաթ-պիեսը երեխաների համար։

Ստեղծվել է 1980 թվականից ոչ ուշ[1]։

1981 թվականին պիեսի հիման վրա նկարահանվել է մուլտֆիլմ, իսկ 1993 թվականին՝ ֆիլմ։

2015 թվականին «Ոսկե ճուտիկը» Յուրի Օռլովի[2] կողմից արձակ վերապատմությամբ հրատարակվել է ուկրաինական «Վարպետների ժամանակը» հրատարակչության կողմից ռուսերեն և ուկրաիներեն[3]։ Հեքիաթն ուկրաիներեն է թարգմանել մանկագիր Իվան Անդրուսյակը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղվեսը Գայլին առաջարկում է «ազնիվ կերպով հարստանալ»` Պապիկից և Տատիկից խլելով ոսկե ձուն, որն ածել է հավիկ Րյաբան. «Ոսկե ձվի միջից դուրս կգա ոսկե ճուտիկ, ճուտիկը կմեծանա, կդառնա ոսկե հավիկ Րյաբա և ամեն օր ոսկե ձու կածի։ Մենք արդար կերպով կհարստանանք, արդարացիորեն տատիկից և պապիկից կվերցնենք իրենց տունն ու կսկսենք արդար ապրել, ապրել և բարիք դիզել»։ Գայլը համաձայնվում է Աղվեսի հետ, բայց ձուն գողանալն ու թուխս նստելը նա ստիպված էր ինքնուրյուն անել։ Ձվից ծնվում է ճուտիկ, որի հետ Գայլը կապվում է ու նրա համար դառնում է հոգատար հայր։ Երբ պարզվում է, որ ճուտիկն աքաղաղ է, ոչ թե հավ, և ոսկե ձվեր չի ածելու, Աղվեսը փոխում է իր մտադրություններն ու ցանկանում է գիրացնել և ուտել նրան։ Գայլը փրկում է ճուտիկին և որոշում է նրան վերադարձնել Տատիկին ու Պապիկին և մնալ նրանց մոտ` շուն աշխատելու։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլորին հայտնի է, որ այս պիեսները որևէ գեղարվեստական արժեք չունեն և հաճախ բեմադրվում են միայն այն պատճառով, որ նախատեսված են 3-4 դերասանների համար, ինչով էլ հարմար են բեմադրության համար։ Միայն զարմանալ կարելի է, որ սեփական աշխատանքի համար ընդունելի պայմանների հասնելով` թատրոնները չեն շտապում հրաժարվել նախորդ տարիների իրենց խաղացանկը ձևավորած կարծրատիպերից։
- Մանկական գրականություն 1990

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1], Разрешено Министерством культуры УССР от 11 сентября 1980 г.
  2. Орлов Владимир Натанович
  3. Видавництво «Час Майстрів»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Людмила Фёдорова (2017 թ․ փետրվարի 10). «Маленькие зрители Челябинска получат ещё один подарок от Михаила Яремчука». «Урал-пресс-информ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  • Екатерина Скорцова (2012 թ․ սեպտեմբերի 21). «На сцене театра любовь сотворила чудо». «Вслух.ру». Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.