Ոսկե դրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե դրամ
INC-1566-a Золотая деньга Михаил Фёдорович (аверс).png
Միխայիլ Ֆյոդորովիչի ոսկե դրամը (դիմերես)[1][2]
Միխայիլ Ֆյոդորովիչի ոսկե դրամը (դարձերես)

Ոսկե դրամ կամ ոսկե կոպեկանոց, 17-րդ դարի ռուսական դրամ։ Ըստ ձևավորման և զանգվածի՝ համապատասխանում է արծաթե դրամին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել Վասիլի Շույսկու կոմից՝ ոսկե մետաղադրամների հետ միաժամանակ։ Թողարկումը կապված էր գանձարանում արծաթի անբավարար քանակի հետ, ինչով վճարում էին շվեդացի վարձկաններին[3]։ Արժեը հավասարեցվում էր արծաթե 10 դրամին կամ 5-կոպեկանոցին։ Ոսկե դրամը թե՛ տեսքով, թե՛ քաշով համապատասխանում էր արծաթե դրամին։ Պաշտոնապես շրջանառության մեջ է մտել Շույսկու հրամանով՝ 1610 թվականի մայիսին։ Հրամանագրում նշված էր, որ դրամը նախատեսված էր ծառայողական անձանց և արտասահմանցիներին վճարելու համար, ինչպես նաև դրանք կիրառվում էին հարկերի և գանձարանայի վճարների համար[4]։ Մետաղադրոշմումը տեղի էր ունենում Մոսկվայում։ Թողարկումը կարճ տևեց՝ մինչ ույսկու տապալումը։ Ռուսական պատմության մեջ ոսկե դրամներն առաջին անգամ ներմուծվեցին ներկա դրամաշրջանառության մեջ, ավելի վաղ ոսկե դրամները մետաղադրոշմվում էին, բայց կիրառվում էին որպես պարգևներ և հուշանվերներ,բայց ոչ որպես իրական վճարման միջոցներ։ Ինչպես նաև հենց ոսկե դրամների թողարկման հետ են կապում վարձկանների խռովությունը, ովքեր ծառայում էին շվեդ ռազմահրամանատար Դելագարդիի հրամանատարության ներքո․ երբ սկու մասին շշուկները տարածվեցին, զինվորները հետ շրջվեցին, թալանեցին գումակը և փախան, իսկ Դելագարդին հարկադրված հաշտություն կնքեց Ստանիսլավ Ժոլկևսկու հետ։ Հանդիպում են նաև ավելի հին ոսկե դրամներ, օրինակ՝ Միխայիլ Ֆյոդորովիչի ժամանակաշրջանի, ինչպես նաև ժամանակակից նմուշներ։ Դրանց թողարկման հանգամանքները հայտնի չեն։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամի քաշը պետք է կազմեր 0,34 գրամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Аверс и реверс, 2016, էջ 6
  2. Золотые монеты, 2017, էջ 78
  3. Спасский И. Г. Русская монетная система. Место и значение русской монетной системы в мировом денежном хозяйстве.. — 3-е изд.. — Л.: Издательство Государственного Эрмитажа, 1962. — 222 с.
  4. Мельникова А.С. Булат и злато. — М.: Молодая Гвардия, 1990. — С. 102. — ISBN ISBN 5-235-00801-4

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аверс и реверс истории / [Ред. кол.: А.В. Митяева и др.]. — М.: Международный нумизматический клуб, 2016. — 216 с. — ISBN 978-5-9906902-6-4
  • Золотые монеты в истории династии Романовых. Каталог выставки. Международный нумизматический клуб. — М.: Лингва-Ф, 2017. — 432 с. — ISBN 978-5-91477-038-6