Ոչխարենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոչխարի մորթի

Ոչխարենի, սեկ, ոչխարի մորթի։ Ըստ մազածածկի կառուցվածքի տարբերում են նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ, կոպտաբուրդ ոչխարենիներ։ Օգտագործվում է մորթեղենի (առաջին երեք խմբի ոչխարենիները), մուշտակեղենի (կոպտաբուրդը) և կաշվի (մուշտակի և մորթեղենի արտադրման պահանջները չբավարարող ոչխարենիներ) արտադրության մեջ։ Կաշվի արտադրության մեջ օգտագործվող ոչխարենիները բաժանվում են.

  1. ռուսական (դմակավորներից բացի մնացած բոլոր կոպտաբուրդ ոչխարների մորթին)
  2. տափաստանային (դմակավոր և կարակուլյան սեռահասուն ոչխարների մորթին)
  3. խառնացեղային և մերկաբուրդ նրբագեղմային տիպերի

Ռուսական ոչխարենին ավելի պիտանի է կոշիկի երեսացուի, իսկ տափաստանայինը՝ գալանտերային, աստառների և ձեռնոցների կաշվի արտադրության մեջ։ Նման ձևով օգտագործվում են նաև խառնացեղային և մերկաբուրդ ոչխարենիները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png