Ողբերգություն Շվեդական տանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեդական տունը Շպիցբերգենում, 2010
Թորսդեն հրվանդանի համայնապատկերը «Շվեդական տան» տեսարանով (2012)

Ողբերգություն Շվեդական տանը, 17 նորվեգացիների մահը Շպիցբերգենում առանձնացած մի տանը 1872-1873 թվականների ձմռանը։ Երկար ժամանակ համարվում էր, որ մահվան պատճառը եղել է լնդախտը[1], սակայն 2008 թվականի հետազոտությունները ցույց տվեցին, որ, հավանաբար, մահացածները տառապելիս էին եղել կապարային թունավորումից։ Շինությունը, որտեղ կատարվել էին ողբերգական իրադարձությունները, 2012 թվականի դրությամբ պահպանվում է որպես մշակութային ժառանգության օբյեկտ։

Ողբերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որսորդների երթուղին սառցապատ նավերից դեպի Շվեդական տուն
«Փոլհեմ» նավը Մոսել ծովածոցում, 1873 թվականի հունիսի 21
«Շվեդական տուն», 1883
առաջը
հետևը

«Շվեդական տունը» (շվեդ.՝ Svenskehuset) Շպիցբերգենի ամենահին շինություններից մեկն է։ Այն 1872 թվականին Թորսդեն հրվանդանում կառուցել է Պ. Էբերգը (շվեդ.՝ P. Öberg)՝ շվեդական լեռնային ընկերության համար, որը պատրաստվում էր այնտեղ շահագործել ֆոսֆատային հանքավայրեր[2]։ Տունը կառուցվել էր այն հաշվարկով, որ դիմակայի տեղի խիստ ձմեռներին, սակայն ծովախորշի վատ դրության պատճառով հանքափորները թողեցին այն[3]։ Այդ տարվա աշնանը հյուսիսային փոթորիկը սառույցով մեկուսացրեց նորվեգական 6 նավանոց խմբի 59 փոկորսիներին Շպիցբերգենի հյուսիսի ափամերձ տարածքում՝ մոտիկ Գրոհուկեն հրվանդանին (շվեդ.՝ Gråhuken)[3][4]։ Որսորդներից յոթը, մոտ 50 կմ հաղթահարելով սառույցների միջով, կարողացան հասնել Ակտիկայի ֆիննաշվեդ հետախույզ Ադոլֆ Էրիկ Նուրդենշյոլդի մոտ, որի նավերը ևս ուղեփակել էր սառույցը, և դիմեցին նրան օգնության խնդրանքով։ Նուրդենշյոլդը պետք է սարքավորեր ձմեռային «Փոլհեմ» շոգենավը չափազանց սահմանափակ պաշարների պայմանում, և որոշվեց, որ նրանց մի մասը կուղարկվեն Շվեդական տուն, որտեղ հանքափորները թողել էին ուտելիքի և ածխի պաշարներ[3][4]։ Այդ ճանապարհորդության համար ընտրվեցին 17 ընտանեզուրկ տղամարդ, որոնք ճանապարհ ընկան թիանավակներով։ Երթուղու երկարությունը կազմում էր 350 կմ (220 մղոն), և ճանապարհը տևեց 7 օր. որսորդները հասան նպատակակետին 1872 թվականի հոկտեմբերի 14-ին[3][4]։

Այդ ընթացքում սառույցը հալվեց, և մնացած որսորդները կարողացան տուն վերադառնալ երկու նավերով։ Նրանցից երկուսը նախընտրեցին չթողնել մնացած նավերը և մահացան լնդախտից 1873 թվականի ապրիլին[3]։

Հաջորդ տարի նավերը Թրոմսյոյից Ֆրից Մակի (շվեդ.՝ Fritz Mack) գլխավորությամբ թողեցին Նորվեգիան, որպեսզի փրկեն որսորդներին[5]։ Տանը փրկարարները գտան բրեզենտի մեջ փաթաթած հինգ մարմին։ Ներսից փակված դռների վրա կար նշան, որով զգուշացվում էր ներս չմտնել։ Ներսում գտնվում էին բազկաթոռների, անկողինների և հատակի վրա մեկնված մարմինները[4]։ Ամբողջ քննությունը հայտնաբերեց 15 մարմին, որոնք հանված էին տնից և թաղված էին անկողիններով հանդերձ։ Եվս երկու մարմին գտնվեցին մի քանի տարի անց կատարված հետաքննության ժամանակ[4]։ Որսորդներից մեկը՝ Կառլ Ալբերտսենը (շվեդ.՝ Karl Albertsen), տանը եղած ընթացքում օրագիր էր պահել։ Գրառումների համաձայն՝ մինչև բևեռային գիշերների սկսելը նորվեգացիները որսում էին սպիտակ արջեր և հյուսիսային եղջերուներ, իսկ հետո սկսեցին սնվել պահածոներով[3]։ Առաջինը նոյեմբերին մահացել է Հանս Հանսեն (շվեդ.՝ Hans Hansen) անունով մի մարդ։ Սուրբ ծնունդին Շվեդական տանը ձմեռած բոլոր մարդիկ հիվանդ էին[5].։ Օրագրի վերջին գրառումը թվագրված է ապրիլի 19-ին[1]։ Ենթադրվում է, որ Ալբերտսենը մահացել է նախավերջինը[6]։

2008 թվականի քննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուտելիքի և վառելիքի պաշարների առկայությունը բացառում էին որսորդների մահը սովից կամ ցրտահարությունից[1]։ Երկար ժամանակ համարում էին, որ նրանք մահացել են լնդախտից՝ բևեռային շրջաններում ոչ հազվադեպ հիվանդությամբ, որն առաջանում է օրգանիզմում C վիտամինի պակասից[2][4]։ Հիմնականում կարծում էին, որ որսորդները դարձել են իրենց տգիտության և անհոգությանը զոհը[4]։ Սակայն մի շարք պատմական փաստեր դեմ են վկայում այս վարկածին։ Նախ հիվանդությունը զարգացել է բոլոր մահացածների մոտ միաժամանակ, որը բնորոշ չէ լնդախտին։ Երկրորդը՝ օրագրի գրառումներից հետևում է, որ խումբը գիտեր այդ հիվանդության վտանգի մասին և թե ինչպես խուսափեն դրանից[4]։ Առաջ է քաշվել նաև տեսակետեր, որ մահը վրա է հասել տուբերկուլոզից[7] կամ բոտուլիզմից[4]։

2007 թվականին բժիշկ Ուլֆ Օսեբյոն (նորվ.՝ Ulf Aasebø) և պատմաբան Խել Խյերը (նորվ.՝ Kjell Kjær) թույլտվության հայտ ներկայացրին, որ արտաշիրմեն Շվեդական տանը մահացածների աճյունները, որպեսզի բացահայտեն մահվան հստակ պատճառը[8]։ Նրանք ենթադրում էին, որ որսորդները մահացել են ոչ թե լնդախտից, այլ կապարային թունավորումից[4]։ 19-րդ դարում ուտելիքի պահածոների տարաների զոդման կարերի բաղադրությունը պարունակում էր մինչև 50% կապար[8]։ Նորվեգիայի մշակութային ժառանգության տեսչությունն (նորվ.՝ Riksantikvaren) սկզբում մերժեց հայցը, բայց գիտական նպատակների և հետազոտության մեթոդների հստակեցումից հետո 2008 թվականի հուլիսին տվեցին թույլտվություն[7]։

Հետազոտողները Թորսդեն հրվանդանում են եղել օգոստոսի 7-9[7]։ Որոշ գերեզմաններում մարմինները հայտնաբերվեցին հավերժական սառածության մեջ իրենց անկողիններով սառած սառույցի մեծաղյուսների մեջ այնպես լավ պահպանված, որ որոշվեց դրանց ձեռք չտալ։ Բժիշկ Օսեբյոյի խոսքերով դրանք բոլորովին էլ կմախքացած դիակներ չէին, և թույլտվություն ստանալով, ինչպես և նաև բարոյական պայմանավորվածություն, թույլ չտվեցին հետազոտողներին այդ մարմիններից վերցնել նմուշ[4]։ Երկու այլ մարմիններ, որոնք թաղված էին երկուսացած ոչ խոր գերեզմանում, ամբողջովին կմախքացած էին, և նմուշները վերցրին նրանցից[4]։ Վերցված նմուշները հաստատեցին հետազոտողների ենթադրությունը, քանի որ ոսկորները պարունակում էին կապարի չափազանց բարձր խտություն[5]։ Բացի այդ՝ որսորդների դեն նետած պահածոների տուփերը «պարունակում էին այնքան շատ կապար, որ լեզվակների պես կախվել էին տարաներից»[5]։ Այդ հայտնագործությունը մահացածների վրայից հանեց անհոգության մեղադրանքը, Խյերի խոսքերով՝ գիտական հետազոտությունը օգնեց ետմահու վերականգնել նրանց հեղինակությունը[4]։

Նորվեգացի որսորդների պահածո տարաների կապարով թունավորման պատճառով մահվան վարկածը հաստատվել է նաև 1984 թվականին Օուեն Բիթիի գլխավորությամբ կանադացի գիտնականների՝ բրիտանացի բևեռախույզ Ջոն Ֆրանկլինի (1845-1847) աճյունների ուսումնասիրության արդյունքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Tragedien i Svenskehuset». Norsk Nettskole (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  2. 2,0 2,1 Anders K. Orwin. The settlements and huts of Svalbard(անգլ.) // Norsk Geografisk Tidsskrift. — 1939.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ulf Aasebø, Kjell G Kjær. Lead poisoning as possible cause of deaths at the Swedish House at Kapp Thordsen, Spitsbergen, winter 1872-3(անգլ.) // BMJ. — London: BMJ Group, 2009. — ISSN 0959-8138.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 Einem, Nina Birgitte (2008 թ․ օգոստոսի 13). «Fant 15 lik». NRK (նորվեգերեն). Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Kemp, Ida Halvorsen (2008 թ․ սեպտեմբերի 19). «Fangstmenn døde hverken av tuberkulose eller skjørbuk : 135 år gammelt mysterium på Svalbard oppklart». Aftenposten (նորվեգերեն). Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  6. Eilertsen, Tobias Stein (2008 թ․ սեպտեմբերի 19). «Mysteriet oppklart». Framtid i Nord (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  7. 7,0 7,1 7,2 Ylvisåker, Line Nagell (2008 թ․ հուլիսի 19). «Får likevel åpne grav». Svalbardposten (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  8. 8,0 8,1 Lilleås, Heidi Schei (2007 թ․ մայիսի 19). «Vil løse 130 år gammel dødsgåte». Nettavisen (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]