Շրջու (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շրջու (այլ կիրառումներ)
Շրջու
Բնութագիր
Երկարությունմոտ 10 կմ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՂազարի սար
Գետաբերանի տեղակայումԳիլանչայ
Տեղակայում
Երկիր Ադրբեջան
ԵրկրամասՕրդուբադի շրջան

Շրջու, գետ Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում։ Գիլանչայ գետը սնող աջակողմյան վտակներից է։ Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռների և Ղազարի սարի ձորակներից և համանուն գյուղի մոտով հոսելով Տևի գյուղից մի քանի կիլոմետր ներքև միախառնվում է Գիլանչայ գետին։ Ունի մոտ 10 կմ երկարություն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արգամ Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ, Երևան, ««Հուշարձան»», 1995 — 368 (+ 48 էջ նկարներ) էջ. — 2700 հատ։