Շունտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Shuntō (ճապ.՝ 春闘), ճապոնական եզրույթ, որը սովորաբար թարգմանվում է որպես «աշխատավարձերի գարնանային պաշտպանություն»[1]։ Խոսքը վերաբերում է աշխատավարձերի վերաբերյալ Ճապոնիայի ձեռնարկությունների արհմիությունների և գործատուների միջև ամեն տարի տեղի ունեցող բանակցություններին[2]։ Յուրաքանչյուր գարուն, փետրվար կամ մարտ ամսից սկսած, հազարավոր արհմիություններ միաժամանակ բանակցություններ են վարում գործատուների հետ աշխատավարձերի վերաբերյալ[3][4]։:

Շունտոն առաջին անգամ իրականացվել է 1954 թվականին՝ Ճապոնիայի արհմիությունների գլխավոր խորհրդի (Sōhyō) նորանշանակ փոխնախագահ Կաորու Օտայի առաջարկով[5]։ Շունտոն ի հայտ եկավ ի պատասխան ճապոնական բանվորական շարժման կառուցվածքային թուլության։ Բանն այն է, որ ճապոնական աշխատավորական արհմիությունները ոչ թե կազմակերպվում են ըստ արդյունաբերության ճյուղերի, այլ «ձեռնարկությունների արհմիություններ» էին, այսինքն՝ յուրաքանչյուր ընկերություն կամ ձեռնարկություն ունի իր առանձին արհմիությունը։ Սա ստիպում է, որ որևէ կոնկրետ արհմիություն ետ կանգնի ավելի բարձր աշխատավարձերի և ավելի լավ աշխատանքային պայմանների համար գործադուլ անելուց՝ վախենալով, որ իրենց գործադուլի ժամանակ մրցակից ընկերությունները պարզապես կլրացնեն շուկայի պակասող մասնաբաժինը։ [6] Օտայի առաջարկի մեջ տեղ գտած նորամուծությունն այն էր, որ գարնանը որոշակի ամսաթիվ նշանակվեր, երբ Sōhyō-ի բոլոր արհմիությունները կհամաձայնեին միանգամից գործադուլ անել։ [6] Քանի որ շունտոն նախապես ծրագրված էր, աշխատուժը և ղեկավարությունը բավական ժամանակ էին ունենում գործարք մշակելու համար։ [6] Եվ քանի որ դա նպաստում էր աշխատանքային վեճների սրությունը մեղմացնելուն, տնտեսական անորոշությունից խուսափելուն, այս համակարգը հարմար էր թե՛ աշխատողներին, թե՛ գործատուներին, և արագորեն տարածվեց ամբողջ Ճապոնիայում՝ դառնալով ճապոնական արտադրական հարաբերությունների մնայուն հատկանիշը։ 1960-ականներին շունտոն կանոնավոր կերպով ապահովում էր աշխատողների աշխատավարձերի տարեկան մեծ բարձրացումներ, որոնք համահունչ էին կամ նույնիսկ գերազանցում էին Ճապոնիայի արագ տնտեսական աճին։ [6] Կոլեկտիվ բանակցություններին օգնելու նպատակով Արհմիությունների համադաշնությունը (Sōhyō-ն, վերջինիս հետագայում հաջորդեց RENGO-ն ) աշխատավարձերի ամենամյա բարձրացումների համար սովորաբար սահմանում էր հատուկ թիրախային տոկոսային աճ՝ «բազա»։ Ձեռնարկությունների արհմիությունները, որպես կանոն, բանակցություններն սկսում էին այն բանից հետո, երբ ավելի մեծ արհմիություններն ավարտի էին հասցնում իրենց գործարքները, և այդպիսով իրենք կարող էին պնդել, որ սահմանված նոր մակարդակը վերաբերի նաև իրենց ձեռնարկությանը։ Դա հանգեցնում էր աշխատավարձերի բարձրացմանը ամբողջ ճյուղում և ամբողջ տնտեսությունում։ Ըստ տնտեսագետ Ռյոտարո Տակահաշիի՝ «Գարնանային պաշտպանության միջոցով աշխատավարձերի որոշման ալիքային էֆեկտը զգալի է։ Գարնանային պաշտպանության ժամանակ բանակցությունների արդյունքում սահմանված աշխատավարձերի միջին աճը տարածվում է նաև անկազմակերպ փոքր և միջին ձեռնարկությունների վրա։ Ավելին, կառավարության և կառավարությանն առընթեր կորպորացիաների աշխատողների աշխատավարձերը բարձրացվում են Ազգային կադրային մարմնի (NPA) առաջարկությունների համակարգի միջոցով, որը նույնպես հիմնվում է գարնանային պաշտպանության արդյունքների վրա ըստ մարզերի»[7]։

Վերջին տարիներին Ճապոնիան տուժել է մի շարք ռեցեսիաներից ու գնանկումից, և արհմիությունների անդամների թիվը նվազում է, ինչը վտանգի տակ է դնում շունտոյի արժևորումը և դրա հետ կապված՝ աշխատավարձերի ավտոմատ բարձրացումը։ Պողպատի, էլեկտրոնիկայի և ավտոմոբիլային արդյունաբերության խոշոր արհմիությունները ստիպված են եղել նվազեցնել իրենց պահանջները, իսկ որոշ տարիներ էլ նույնիսկ չեն պահանջել գործատուներից աշխատավարձերի բարձրացում։ Պարզապես՝ գոյություն ունեցող վարձատրման կառուցվածքների և աշխատատեղերի պաշտպանությունը հաճախ դառնում է առաջնային խնդիր։ Այս համատեքստում քննադատություն է առաջացել առ այն, որ շունտոն վերածվել է արարողակարգային մի երևույթի, որը գրեթե զուրկ է արդյունավետությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Evans, Robert (1967). «Shuntō: Japanese Labor's Spring Wage Offensive». Monthly Labor Review. 90 (10): 23–28. ISSN 0098-1818. JSTOR 41836672. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  2. Hama, Noriko (2014 թ․ փետրվարի 22). «Return of shunto is hollow triumph for unions». The Japan Times. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  3. «春季生活闘争» [Shunki seikatsu tōsō]. 連合(日本労働組合総連合会) (japanese). RENGO. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «春闘ってなに?ことばの意味を詳しく解説» [What is Shuntō? A detailed explanation of the meaning of the term]. www3.nhk.or.jp (japanese). NHK. 2020 թ․ հունվարի 28. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Kapur, Nick (2018). Japan at the Crossroads: Conflict and Compromise after Anpo. Cambridge, Massachusetts: Harvard University Press. էջեր 137–138. ISBN 978-0674984424.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Kapur, 2018
  7. Takahashi, Ryotaro (2022 թ․ նոյեմբերի 1). «The origins of income equality with a small government in Japan: An analysis of the formation of Japanese-style income policy in 1975». Contemporary Japan (անգլերեն): 1–19. doi:10.1080/18692729.2022.2137757. ISSN 1869-2729. S2CID 253293835.