Շորի մեթոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շորի մեթոդ, ֆիզիկական մեթոդ, որը կոչվել է 20-րդ դարում ամերիկացի արդյունաբերող Ա․ Շորի (անգլ.՝ A․ Shore) անունով։ Նյութերի կարծրությունը որոշելու եղանակ՝ որոշակի բարձրությունից փորձարկվող մարմնի մակերևույթին ընկնող թեթև հարվածիչի ետցատկի բարձրության չափումով։ Կարծրությունը գնահատվում է այդ բարձրությանը համեմատական պայմանական միավորներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 548