Շիվազի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շիվազի (1627 թվական կամ 1630—1680 թվականներ), Հնդկաստանում մարատհների պետության հիմնադիր (1674), մարատհների անկախության պայքարի առաջնորդ։ Խոշոր ֆեոդալի և զորահրամանատարի որդի։ 1640— 1670-ական թթ․ Մեծ մոնղոլների և ֆեոդալ, տարբեր իշխանությունների դեմ հաջող պայքարի հետևանքով ստեղծել է մարատ֊հական պետություն, որի մեջ ընդգրկվել են Միջին Հնդկաստանի արևմտյան մասի զգալի տարածություններ։ 1674 թվականին Շիվազին թագադրվել է իբրև Մահարաշտրայի (մարատհների երկիրը) գերագույն կառավարիչ։ Նրա մի շարք միջոցառումները (հողագրանցում, ֆեոդալական հիերարխիայի միջանկյալ օղակների վերացում, կառավարման կենտրոնացում) զգալիորեն թեթևացրել են ֆեոդալ, շահագործման լուծը մարատհների համար։ Միևնույն ժամանակ Շիվազին դաժանորեն կողոպտել է նվաճած տարածքների բնակչությանը։ Կարևոր դեր է խաղացել Մեծ մոնղոլների կայսրության թուլացման գործում։ Շիվազին մեծարվում է իբրև մարատհների ազգային հերոս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png