Շինարարական կառույցների մոնտաժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շինարարական կառույցների մոնտաժ՝ գործարանային արտադրության հավաքովի կոնստրուկտիվ տարրերից և դետալներից շենքերի և կառույցների կառուցման հիմնական պրոցես։ Կատարվում է շինարարական մոնտաժային կռունկների և մոնտաժային հարմարանքների օգնությամբ։ Մոնտաժը բաղկացած է հաջորդաբար կատարվող մի շարք գործողություններից (մոնտաժվող տարրերի միացում մոնտաժային միջոցների աշխատանքային մարմիններին, վերհանում, տեղափոխում, ուղղում, նախագծային դիրքում տարրերի կողմնորոշում և տեղակայում)։ Մոնտաժի արդյունավետությունը զգալիորեն բարձրանում է բլոկային Մոնտաժի կիրառման շնորհիվ։ Հեռանկարային է ծավալային բլոկներից բնակելի շենքերի մոնտաժ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 15