Շահեն Հաջյան-Սալերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահեն Հաջյան-Սալերյան
իսպ.՝ Shahen Hacyan Saleryan
Ծնվել էհոկտեմբերի 24, 1947(1947-10-24) (76 տարեկան)
Ստամբուլ, Թուրքիա
Բնակության վայր(եր)Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ազգությունմեքսիկահայ
Մասնագիտությունֆիզիկոս
Ալմա մատերՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան

Շահեն Հաջյան-Սալերյան (իսպ.՝ Shahen Hacyan Saleryan, հոկտեմբերի 24, 1947(1947-10-24), Ստամբուլ, Թուրքիա), մեքսիկահայ գիտնական, ֆիզիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1947 թվականին, Ստամբուլում հայ արվեստագետների ընտանիքում։ Ավարտել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, դոկտորի աստիճան ստացել է Անգլիայի Sussex-ի համալսարանում։ 1973 թվականից եղել է Մեքսիկայի Ազգային համալսարանի աստղագիտության ամբիոնի գիտաշխատող։ Մեքսիկայի համալսարանում դասավանդել է քվանտային մեխանիկա, էլեկտրամագնիսականություն, հարաբերականության տեսություն։ Հրապարակել է գրքեր, հրատարակվել մեքսիակական գիտական ամսագրերում, «Գիտություն բոլորի համար» հավաքածուում[1]։ Անդամակցում է Ազգային հետազոտությունների համակարգին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]