Նոր ալիք (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր ալիք

«Նոր ալիք», հասարակական-քաղաքական օրաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1924–1928 թվականներին Սալոնիկում։ Խմբագիրներ՝ Հ. Տեր-Նիկողոսյան, Գառնիկ Նավասարդյան։ Հիմնադրել են ՀՅԴ-ի «Ալիք» օրաթերթից (1923–1927 թվականներ, Սալոնիկ) հեռացած և ռամկավարությանը հարած գործիչները։

Քննադատել է դաշնակցության գործելակերպը, անդրադարձել ՀՕԿ-ի և այլ հասարակական կազմակերպությունների գործունեությանը։ Տպագրել է նյութեր հայմշակույթի, գրականության ու պատմության վերաբերյալ, աջակցել ներգաղթին։ Ներկայացրել է միջազգային քաղաքական կացությունը, հրապարակել նմուշներ հայ և համաշխարհային գեղարվեստական գրականությունից և երգիծական պատմություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։