Նորմատիվ տնտեսագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նորմատիվ տնտեսագիտություն, տնտեսագիտության մի մասը (որը հակադրվում է պոզիտիվ տնտեսագիտությանը), որը օբյեկտիվորեն արդարացի է կամ ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինեն տնտեսության արդյունքները կամ պետական քաղաքականության նպատակները[1]։

Տնտեսագետները սովորաբար գերադասում են տարբերակել նորմատիվ տնտեսագիտությունը (տնտեսական նշանակությունը՝ «ինչ պետք է լինի») պոզիտիվ տնտեսագիտությունից («ինչ կա»)։ Շատ նորմատիվային (գնահատողական) դատողություններ, այնուամենայնիվ, պայմանականորեն են ընդունվել, ուստի կթերանան, եթե փաստերը կամ փաստերի մասին գիտելիքները փոփոխվեն, հետևաբար՝ այս դեպքում գնահատականների փոփոխությունները կլինեն զուտ գիտական։ Մյուս կողմից, բարեկեցության տնտեսագիտության ներկայացուցիչներից Ամարտյա Սենը տարբերակում է հիմնական (նորմատիվ) դատողությունները, որոնք նմանատիպ գիտելիքից կախված չեն, ոչ հիմնական դատողություններից, որոնք կախված են։ Նա հետաքրքիր է համարում նշել, որ «որևէ դատողություն ամբողջովին հիմնական չէ», մինչդեռ որոշ գնահատողական դատողություններ կարող են ցույց տրվել, որ ոչ հիմնական են։ Սա թողնում է հնարավորություն գնահատողական դատողությունների բեղմնավոր գիտական քննարկման համար։

Պոզիտիվ և նորմատիվ տնտեսագիտությունները հաճախ ներկայացվում են գործնական իդեալիզմի ոճով։ Այս մոտեցման շրջանակներում, որը հաճախ անվանում են «տնտեսագիտության արվեստ», պոզիտիվ տնտեսագիտությունը օգտագործվում է որպես պրակտիկ գործիք՝ հասնելու նորմատիվային նպատակներին։

Նորմատիվային տնտեսական դատողության օրինակ է՝ «Կաթի գինը պետք է լինի $6՝ 1 գալոնի համար, որպեսզի ապահովված լինի ֆերմերների ավելի բարձր կենսամակարդակը և ընտանեկան ֆերմաները պահպանվեն»։ Սա նորմատիվ պնդում է, քանի որ այն արտահայտում է գնահատողական դատողություն։ Կոնկրետ այս դատողությունը պնդում է, որ ֆերմերները ավելի բարձր կենսամակարդակի են արժանի և որ ընտանեկան ֆերմաները պետք է պահպանվեն[1]։

Նորմատիվային տնտեսագիտության ենթահամակարգերը ներառում են հասարակական ընտրության տեսությունը և կոպերատիվ խաղերի տեսությունը։

Բարեկեցության տնտեսագիտության և հավասարության տեսության մեջ որոշ ավելի վաղ տեխնիկական խնդիրներ այնպիսի կիրառական ոլորտներում, ինչպիսիք են ռեսուրսների օպտիմալ բաշխումը, պետական քաղաքականությունը, սոցիալական ցուցանիշները և անհավասարության ու աղքատության չափումը, առաջարկների մասին մտածելու առիթ են տալիս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Paul A. Samuelson and William D. Nordhaus (2004). Economics, 18th ed., pp. 5-6 & [end] Glossary of Terms, "Normative vs. positive economics."