Նորմալ արագացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորմալ արագացման գրաֆիկ

Նորմալ արագացում, կենտրոնաձիգ արագացում, կորագիծ շարժման դեպքում նյութական կետի արագացման բաղադրիչ, որն ուղղված է կետի հետագծի գլխավոր նորմալի ուղղությամբ դեպի կորության կենտրոնը։ Առաջանում է կենտրոնաձիգ ուժի ազդեցությամբ և բնութագրում է կետի արագության ուղղության փոփոխությունը։ Նորմալ արագացում թվապես հավասար է v2/p (v-ն կետի գծային արագությունն է, p-ն՝ հետագծի կորության շառավիղը)։ Շրջանագծով շարժման դեպքում նորմալ արագացում կարելի է հաշվել гω2 բանաձևով (r-ը շրջանագծի շառավիղն է, ω-ն այդ շառավղի պատման անկյունային արագությունը)։ Ուղղագիծ շարժման դեպքում նորմալ արագացում հավասար է զրոյի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 381