Նորմալացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նորմալացում, 1․ մեքենաշինության մեջ ստանդարտացման աշխատանքների որոշ տեսակներ։ 2․ Պողպատի ջերմամշակում, որի ժամանակ այն տաքացվում է մինչև կրիտիկական կետից բարձր ջերմաստիճանը (մոտավորապես 750—950 °C), պահվում այդ ջերմաստիճանում, ապա՝ հովացվում օդում։ Նորմալացում բարձրացնում է պողպատի մեխանիկական հատկությունները, ինչպես նաև լավացնում կտրումով պողպատի մշակվելիությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 381