Նորէպինեֆրին (դեղամիջոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորէպինեֆրին (դեղամիջոց)

Նորէպինեֆրին (դեղամիջոց), հայտնի է նորադրենալին անվանմամբ, կիրառվում է շատ ցածր զարկերակային ճնշում ունեցող մարդկանց շրջանում[1]։ Այն սեպսիսի ժամանակ հիմնական կիրառվող դեղամիջոցն է, եթե ճշումը հնարավոր չի լինում կարգավորել ներերակային լուծույթների միջոցով[2]։ Իր կառուցվածքով նույն մոլեկուլն է, ինչ հորմոն և նյարդային գրգիռ փոխանցող նորէպինեֆրինը[1]։ Կիրառվում է դանդաղ ներերակային ներարկմամբ[1]։

Հիմնական կողմնակի ազդեցություններին են պատկանում գլխացավը, դանդաղասրտությունը, և անհանգստությունը[1]։ Այլ կողմնակի ազդեցույթուններից են սրտի անկանոն աշխատանքը[1]։ Նորէպինեֆրինի երակային արտահոսքը կարող է առաջացնել վերջույթի իշեմիա (սակավարյունություն)[1]։ Արտահոսքի պատճառով տուժված տարածքի արյունամատակարարումը կարող է բարելավվել ֆենտոլամինի կիրառման միջոցով[1]։ Նորէպինեֆրինի ազդեցության մեխանիզմը ալֆա ադրենոռեցեպտորների կապելն և դրդելն է[1]։

Նորէպինեֆրինը հայտնաբերվել է 1946 թվականին և անցել է բժշկական կիրառման 1950 թվականին ԱՄՆ-ում[1][3]։ Այն համարվում է ջեներիկ դեղամիջոց[1]։ Զարգացող երկրներում 4 միլիգրամի մեծածախ արժեքը 2015 թվականին կազմում էր 0․42 ԱՄՆ դոլար[4]։ Մեծ Բրիտանիայում դրա արժեքը կամում է 4․4 ֆունտ[5]։

Բժշկական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորէպինեֆրինը կիրառվում է որպես սիմպաթոմիմետիկ դեղամիջոց, սեպտիկ շոկի վազոդիլատացիայի (անոթալայնացմանան) փուլում ինչպես նաև նեյրոգեն շոկի ժամանակ, և դոպամինային բուժման համեմատ ունի ավելի քիչ կողմնակի ազդեցություններ[6][7]։

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրդելով α-1 և α-2 ադրենընկալիչները առաջացնում են անոթների հարթ մկանների կծկում, այդպիսով մեծանում է ծայրամասային անոթային դիմադրությունը և զարկերակային ճնշումը։ Այս մեխանիզմով նվազում է երիկամների և ստամոքս-աղիքային համակարգի արյունամատակարարումը։ Նորէպինեֆրինը ազդում է նաև β-1 ադրենընկալիչների վրա մեծացնելով սրտի կծկման հաճախականությունը և արտամղումը[8]։ Սակայն սրտի հաճախասրտությունը ժամանակավոր է, քանի որ անոթների ճնշընկալիչների դրդման հետևանքով կենտրոնական նյարդային համակարգի կողմից մեծացվում է թափառող նյարդի (nervus vagus) տոնուսը ինչը բերում է ՍԿՀ-ի նվազման[9]։ Նորէպինեֆրինը β-ադրենընկալիչների համեմատ առավելապես ազդում է α ընկալիչների վրա .[10]

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորէպինեֆրինը ըստ Բրիտանական անվանակարգման հայտնի է նորադրենալին անվամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «Norepinephrine Bitartrate». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  2. Latifi, Rifat (2016). Surgical Decision Making: Beyond the Evidence Based Surgery (անգլերեն). Springer. էջ 67. ISBN 9783319298245. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին.
  3. Encyclopedia of the Neurological Sciences (անգլերեն). Academic Press. 2014. էջ 224. ISBN 9780123851581. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին.
  4. «Norepinephrine». mshpriceguide.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  5. British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 145. ISBN 9780857111562.
  6. Rhodes, Andrew; Evans, Laura E (March 2017). «Surviving Sepsis Campaign: International Guidelines for Management of Sepsis and Septic Shock 2016». Critical Care Medicine. 45 (3): 486–552. doi:10.1097/CCM.0000000000002255. PMID 28098591. «We recommend norepinephrine as the first-choice vasopressor (strong recommendation, moderate quality of evidence).»
  7. De Backer D, Biston P, Devriendt J, Madl C, Chochrad D, Aldecoa C, Brasseur A, Defrance P, Gottignies P, Vincent JL (March 2010). «Comparison of dopamine and norepinephrine in the treatment of shock». The New England Journal of Medicine. 362 (9): 779–89. doi:10.1056/nejmoa0907118. PMID 20200382.
  8. I Moore, Joanne (2012 թ․ դեկտեմբերի 6). Pharmacology (3 ed.). Springer Science and Business Media. էջ 39. ISBN 9781468405248. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  9. «CV Physiology | Circulating Catecholamines». cvphysiology.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  10. Sacha, Pollard; Stephenie, B Edwin; Cesar, Alaniz (July 2015). «Vasopressor and Inotropic Management Of Patients With Septic Shock». Physical Therapy. 40 (7): 449–450. PMC 4495871. PMID 26185405.