Նիցայի աստղադիտարան
| Նիցայի աստղադիտարան | |
Աստղադիտարանի հիմնական մասնաշենքը |
|
| Կոդ | 020 |
|---|---|
| Բնօրինակ անվանում | Observatoire de Nice |
| Վայր | Նիցցա, Ֆրանսիա |
|
Կոորդինատներ
|
|
| Բարձրություն | 372 մ |
| Հիմնադրվել է՝ | 1878 |
| Կայքէջ Պաշտոնական կայք |
|
Նիցայի աստղադիտարան (ֆր.՝ Observatoire de Nice, կոդը` "020") գտնվում է Նիցցայում, Ֆրանսիա Մոնտ Գրոս բլուրի գագաթին: Աստղադիտարանի շինարարությունը սկսվել է 1879 թվականին բանկիր Ռաֆաել Բիշոֆայմի (ֆր.՝ Raphaël Bischoffsheim) միջոցներով: Ճարտարապետներն էին Շարլ Գարնյեն և Գյուստավ Էյֆելը, ով նախագծել էր գլխավոր գմբեթը : 76-սանտիմետրանոց ռեֆրակտոր աստղադիտակը տեղադրվել է աստղադիտարանում 1888 թվականին, և այն ժամանակ հանդիսանում էր աշխարհի ամենամեծ աստղադիտակը: Այս նվաճումը գերազանցվեց մեկ տարի անց Լիկի աստղադիտարանում (անգլ.՝ Lick Observatory) տեղակայված 36-դյույմանոց (91 սանտիմետր) աստղադիտակի տեղադրումով:
Որպես գիտական հաստատություն աստղադիտարանը երկար չի գոյություն ունեցել, և միավորվել է CERGA (ֆր.՝ Centre de recherches en géodynamique et astrométrie) Գեոդինամիկայի և աստղաչափության հետազոտական կենտրոնի հետ 1988 թվականին, և կազմեցին Փիրուզագույն ափի աստղադիտարանը (ֆր.՝ Observatoire de la Côte d'Azur):