Նիկոլա Վլաշիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլա Վլաշիչ
խորվ.՝ Nikola Vlašić
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 4, 1997(1997-10-04)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Սպլիտ, Խորվաթիա
Հասակ 187 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կիսապաշտպան, հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Էվերթոն
Համար 27
Պատանեկան կարիերա
2006—2009 Խորվաթիա Օմլադինաչ Վրանիչ
2010—2014 Խորվաթիա Հայդուկ (Սպլիդ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—2017 Խորվաթիա Հայդուկ (Սպլիդ) 85 (11)
2017—մ․հ․ Անգլիա Էվերթոն 0 (0)
Ազգային հավաքական
2012—2013 Խորվաթիա Խորվաթիա (մինչև 16) 8 (1)
2013 Խորվաթիա Խորվաթիա (մինչև 17) 8 (1)
2014 Խորվաթիա Խորվաթիա (մինչև 18) 2 (1)
2015 Խորվաթիա Խորվաթիա (մինչև 19) 3 (0)
2015—մ․հ․ Խորվաթիա Խորվաթիա (մինչև 21) 8 (0)
2017—մ․հ․ Խորվաթիա Խորվաթիա 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նիկոլա Վլաշիչ (խորվ.՝ Nikola Vlašić, հոկտեմբերի 4, 1997(1997-10-04)[1][2], Սպլիտ, Խորվաթիա), խորվաթ ֆուտբոլիստ, Էվերթոն ակումբի և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան և հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլաշիչը Խորվաթիայի պանտանեկան հավաքականում

Վլաշիչը Սպլիտի Հայդուկ ակումբի սան է։ 2014 թվականի հուլիսի 20-ին ընդդեմ Իստրա 1961 ակումբի դեմ խաղում նա իր նորամուտը կատարեց թիմի կազմում[3]։ Նոյեմբերի 2-ին Նիկոլան Զադարա ակումբի դեմ խաղում խփեց իր առաջին գոլը Սպլիտի ակումբում[4]։ 2017 թվականի օգոստոսի 31-ին Վլաշիչը տեղափոխվել է Անգլիայի Էվերտոն ակումբ պայմանագիր կնքելով 5 տարի ժամկետով։  Փոխանցման գումարը կազմել է 10 մլն ֆունտ ստերլինգ[5] ։

Միճազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի 28-ին Մեքսիկայի ազգային հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ նա իր նորամուտը կատարեց Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայի հայրը՝ Ջոշկո Վլաշիչը, հանդես է եկել տասնամարտում և սահմանել է Խորվաթիայի ռեկորդ այդ մարզաձևում, իսկ մայրը՝ զբաղվել է բասկետբոլով և դահուկավազքով[7]։ Նիկոլան ընտանիքի կրտսեր երեխան է․ Նա ունի ավագ քույր՝ Բլանկան (բարձրացատկորդՊեկինի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն) և երկու ավագ եղբայրներ՝ Մարինն ու Լուկան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Хайдук Сплит VS. Истра 1961 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հուլիսի 20.
  4. «Задар VS. Хайдук Сплит 0:3» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 2.
  5. «19-летний форвард «Хайдука» Влашич стал 9-м новичком «Эвертона» этим летом» (ռուսերեն). sports.ru. 2017 թ․ օգոստոսի 31.
  6. «Мексика VS. Хорватия 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 28.
  7. «Blanka Vlasic biography» (անգլերեն). Spikes. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Վլաշիչ» հոդվածին։