Նիկանդր Չեսնոկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկանդր Չեսնոկով
Ծնվել է1843
ԾննդավայրՍտարոչերկասկայա, Չերկասկի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1928
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Ժանրերպոեզիա

Նիկանդր Վասիլևիչ Չեսնոկով, (ռուս.՝ Никандр Васильевич Чесноков, 1843, Ստարոչերկասկայա, Չերկասկի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1928), ռուս խորհրդային գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկանդր Վասիլևիչ Չեսնոկովը ծնվել է Վոյսկա Դոնսկի մարզի Ստարոչերկասկայա ստանիցայում, կազակական ընտանիքում։ Նրա հայրը Դոնի առևտրական կազակներից էր, ուներ սեփական բեռնանավ, Դոնի վերին շրջաններից հացահատիկ էր գնում և վերավաճառում արտասահմանցիներին Ռոստովում ու Տագանրոգում։ Տասը տարեկանից Նիկանդրն օգնում էր հորը, այնուհետև աշխատանքի է տեղավորվում Ստավրոպոլ քաղաքի առևտրականներից մեկի մոտ, որպես գործակատար։ Այդ տարիներին երեխան շատ էր կարդում և զբաղվում ինքնակրթությամբ։

Ավելի ուշ Չեսնոկովն աշխատում է շրջիկ լուսանկարիչ, պատրաստում է մարզի բնակչության դիմանկարները և նկարազարդում եկեղեցիները։ Ամուսնանալուց հետո նա տեղափոխվում է Կոնստանտինովսկ ստանիցա, 1887 թվականին այդտեղ կազմակերպում է «Գյուղատնտեսական մեքենաների և մեխանիզմների բաշխման ընկերություն»։

Քանի որ առևտուր չկար, նա վերադառնում է Ստարոչերկասկայա և նյարդային շոկից կորցնում լսողությունը։ Չեսնոկովը ողջունել է Հոկտեմբերյան հեղափոխությունը, սակայն վատ է վերաբերել քաղաքացիական պատերազմին, քանի որ նրա որդին` Միխայիլը, զոհվել է պատերազմի ժամանակ։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեսնոկովը տարվել է գրական գործունեությամբ։ Պատմաբան և գրող Եվգրաֆ Սավելևի հետ մասնակցել է «Դոնի գրական ժողովածուների» հրապարակմանը, որոնք լույս են տեսել 1909-1910 թվականներին Նովոչերկասկում։ Ժողովածուում նա հրատարակել է որոշ բանաստեղծություններ և «Իվան Չիգա» բանաստեղծությունը, որի համար դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման։ Պատճառն այն է, որ նա բանաստեղծության մեջ արքային և միապետությունն կոչում է «կազակների երդվյալ թշնամիներ»։

Չեսնոկովը «Իվան Չիգան» բանաստեղծության հեղինակն է, որը պատմում է դոնի նավաստի կազակ Իվանի մասին։ Հավանաբար, 1913-1914 թվականներին Չեսնոկովի բանաստեղծությունը տպագրվել է առանձին գրքով։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո նա կազմեց երգաքառյակներ, հավաքագրեց լեգենդներ։ Գրել է նաև «Ադամի առաջին կինը` Լիլիթը» զավեշտական բանաստեղծությունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Астапенко М. П., Астапенко Г. Д., Астапенко Е. М. Казасья доля — Дон, степь да воля. Ростовн/Д, 2014. с. 303, 320 с.: ил. ISBN 978-5-87259-806-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]