Նախ վճարիր ինքդ քեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նապոլեոն Հիլ

Նախ վճարիր ինքդ քեզ (անգլ.՝ Pay yourself first), ֆինանսական սկզբունք, որն առաջին անգամ հայտնի է դարձրել ամերիկացի գրող Նապոլեոն Հիլն իր «Մտածիր և հարստացիր» գրքում։ Սկզբունքի համաձայն՝ անձնական եկամուտներն առաջին հերթին պետք է խնայվեն ապագայի համար, այսինքն՝ վճարիր ինքդ քեզ[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հայեցակարգի տարբեր ժողովրդականացնողներ տարբերակում են «գումար ծախսիր ինքդ քեզ համար» և «նախ վճարիր ինքդ քեզ» հասկացությունները։ Եթե առաջին դեպքում գործ ունենք ամենօրյա կենցաղային (սննդի, տրանսպորտի և ժամանցի համար) ծախսերի հետ, ապա երկրորդ դեպքում խոսքը սեփական խնայողությունների ձևավորման անհրաժեշտության մասին է։ Ենթադրվում է, որ խնայողությունները միշտ պետք է առաջնահերթություն ունենան երկարաժամկետ ֆինանսական նպատակներին հասնելու համար, և միայն այն բանից հետո, երբ եկամուտների մի մասը տնտեսվում է, կարելի է ձեռնամուխ լինել մեկ ուրիշին վճարմանը[1][2]։

«Pay yourself first» գաղափարի սկզբունքը որոշակի վերաբերմունք է մշակում խնայողությունների նկատմամբ՝ սահմանելով այն որպես առաջնահերթություն, և, ըստ հայեցակարգի կողմնակիցների, հզոր խթան է ֆինանսական հնարավորությունների ընդլայնման համար։ Ստեղծելով դրամական պաշար՝ մարդը կարող է որոշակի ֆինանսական ազատություն ձեռք բերել և օգտագործել այն այնպիսի իրավիճակում, երբ նրան շտապ անհրաժեշտ է ինչ-որ խոշոր գումար, օրինակ՝ տուն գնելու, կենսաթոշակի բարձրացման համար և այլն[3]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած իր մեծ համբավին՝ մարդկանց համեմատաբար փոքր տոկոսն է կողմնակից է այս ռազմավարությանը. այսպես, 2010-ական թվականների կեսերին Միացյալ Նահանգներում հարցվածների միայն 23 տոկոսն է ունեցել բավարար խնայողություններ իր կյանքի վեց ամսվա առօրյա ծախսերը հոգալու համար, իսկ 26 տոկոսն ընդհանրապես արտակարգ դեպքի համար ոչ մի խնայողություն չի ունեցել[2]։ Հայեցակարգը քննադատվում է նաև փոքր բիզնեսի ներկայացուցիչների շրջանում. ձեռնարկատերերը շատ հաճախ չափազանց փոքր եկամուտ են ստանում խնայողություններ կատարելու համար, և եկամուտների գերակշռող մասը նրանք ստիպված են ծախսել իրենց ձեռնարկության ընդլայնման վրա, որպեսզի կանխեն դրա լճացումն ու անկումը[4]։

Ձեռնարկատեր, մանկավարժ և ներդրող, «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» (անգլ.՝ Rich Dad, Poor Dad) բեսթսելլերի հեղինակ Ռոբերտ Կիյոսակին[5] կարծում է, որ «Pay yourself first» սկզբունքն օգտագործող մարդիկ երբեք ֆինանսական առումով հաջողության չեն հասնի։ Նա կոչ է անում գումարը ծախսել ճիշտ ձևով՝ խնայողությունները ներդնելով իրացվելի ակտիվների մեջ, ինչպիսիք են կանխիկ դրամը, ոսկին և արծաթը, որոնք նույնպես կարող են օգտագործվել արտակարգ իրավիճակներում, բայց նրանք ոչ միայն խնայողական հաշիվ են կազմում, այլև ամսական պասիվ եկամուտ են բերում[6]։

«Nomad Capitalist» հարկային և ներգաղթի խորհրդատվական ընկերության և հավաստագրված հաշվապահների ցանցի (CPA) հիմնադիր Էնդրյու Հենդերսոնը (անգլ.՝ Andrew Henderson) կոչ է անում ձեռնարկատիրությամբ զբաղվել ամբողջ աշխարհում, բազմազանեցնել ռիսկերը և նվազագույնի հասցնել հարկերը, ինչի համար, գաղափարի հեղինակի պնդմամբ, չի պահանջվում այնպիսի հասկացություն, ինչպիսին քաղաքացիությունն է[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Philip Moturi Moturi (2018 թ․ նոյեմբերի 5). «Pay yourself first — the misunderstood money phrase» (անգլերեն). Medium. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  2. 2,0 2,1 LearnVest. «Are You Paying Yourself First? The Money Habit That Can Boost Wealth» (անգլերեն). Forbes. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  3. J.D. ROTH. «Pay yourself first: How you can overcome the challenge of saving». Resources Northwest (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  4. «Your Money: Pay yourself first? Last is how small biz often works». Reuters. 2019 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  5. «Бизнес Роберта Кийосаки: на чем действительно зарабатывает автор бестселлера «Богатый папа»». Бизнес-журнал MMF (ռուսերեն). 2020 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  6. Robert Kiyosaki. «Pay Yourself First (But Don't Save the Money)». Robert & Kim Kiyosaki Headshots (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  7. Andrew Henderson. «The world has changed forever. Why "Pay yourself first" is dead». Nomad Capitalist (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Хилл Н. Думай и богатей. — М.: Попурри, 2019. — 320 с. — ISBN 978-985-15-3550-3