Յիգիսոո դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Յիգասոո դաստակերտից)
Յիգիսոո դաստակերտ
Տեսակmanor?
Երկիր Էստոնիա
Քարտեզ
Քարտեզ

Յիգիսոո դաստակերտ (էստ․՝ Jõgisoo mõis, գերմ.՝ Joeggis), ասպետական դաստակերտ, նախկին ազնվականական կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Հառկու շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաստակերտը հիմնադրվել է XVII դարի առաջին կեսին։ Դաստակերտի առաջին սեփականատերը եղել է Հեյնրիխ ֆոն Կնորրինգը (Heinrich von Knorring)[1]։ 18-րդ դարում Յիգիսոո դաստակերտը պատկանել է ֆոն Դոուգլասներին (von Douglas), ֆոն Մոհրենշիլդներին (von Mohrenschildt) և ֆոն Բրաշներին (von Brasch)[1]։

1912 թվականին Յիգիսոո դաստակերտը գնել է Միհկել Պաուլբերգին, որը ծագումով եղել է էստոնացի[1]։

Յիգիսոո դաստակերտը գտնվում էր Կեյլա գետի միջին հոսանքում՝ նրա աջ ափին։ Դաստակերտը բավական համեստ շինություն էր։ Գլխավոր մասնաշենքն ամենայն հավանականությամբ եղել է փայտե կառույց։

Գլխավոր մասնաշենքի կողքին եղել են մի քանի օժանդակ շինություններ։ Գետի մոտ գտնվել են ջրաղացն ու ամբարտակը, որ նաև ծառայել է որպես կամուրջ Կեյլա գետի վրա։

Ներկայումս Յիգիսոո դաստակերտի գլխավոր մասնաշենքը ոչնչացված է։ Պահպանվել են միայն օժանդակ մի քանի շինություններ։ Յիգիսոո կալվածքի նախկին տարածքն այժմ զբաղեցնում են արդյունաբերական տարբեր կազմակերպություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Jõgisoo mõis». Portaal "Eesti mõisad".

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Särg, Alo. Harjumaa mõisad. Tallinn: Argo, 2006. Lk 41.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]