Յանտեի օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիերեն կանոնատախտակը հայտնաբերված Նյուքեբինգում

Յանտեի օրենք (նորվ.՝ Janteloven), կարծրացած արտահայտություն, որը բնութագրում է սկանդինավյան մտածելակերպ։ Կանոնների ցանկը կազմել է գրող Ակսել Սանդեմուսեին՝ ներառելով դրանք «Փախչողը հատում է իր հետքը» վեպում, որը հրատարակվել է 1933 թվականին, համաձայն որի հասարակությունը չի ճանաչում իր անհատների իրավունքները[1]։

Վեպի գործողությունները տեղի են ունենում հորինված Յանտե քաղաքում, որի բնակչությունը հիմնականում բանվորներ են, որոնց համար գլխավոր արժեքը սոցիալական հավասարությունն է։ Այն իրականացվում է չգրված կանոնների միջոցով, որոնց մեկի խախտումը բերում է հասարակական պարսավանքի։ Գրողը վկայում է, որ Յանտե քաղաքի նախատիպը եղել է նրա հարազատ քաղաք Նյուքեբինգը։

Տասը կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մի կարծիր, թե Դու առանձնահատուկ ես
  2. Մի կարծիր, թե Դու այնքան մեծ ես, որքան մենք (այսինքն միևնույն սոցիալական կարգավիճակն ունես, ինչ մենք)
  3. Մի կարծիր, թե Դու մեզնից խելացի ես
  4. Մի կարծիր, թե Դու մեզնից լավն ես
  5. Մի կարծիր, թե Դու մեզնից շատ գիտես
  6. Մի կարծիր, թե Դու մեզնից կարևոր ես
  7. Մի կարծիր, թե Դու ինչ- որ բանի պետք կգաս (ինչ- որ բան ունակ ես անելու)
  8. Մի ծիծաղիր մեզ վրա
  9. Մի կարծիր, թե մենք քո ժամանակը ունենք
  10. Մի կարծիր, թե Դու մեզ կարող ես բան սովորեցնել

Բացի այդ, վեպում կա նաև 11-րդ կանոնը.

11. Միգուցե մենք ինչ որ բան գիտենք քո մասին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]