Մցխեթի և Թբիլիսիի թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մցխեթի և Թբիլիսիի թեմ (վրաց.՝ მცხეთა-თბილისის ეპარქია), Վրաց Առաքելական Ուղղափառ եկեղեցու հայրապետական թեմ։ Արաջնորդվում է Կաթողիկոս-Պատրիարքի կողմից։ Գտնվում է երկու՝ հին եւ նոր մայրաքաղաքների՝ Մցխեթայի և Թբիլիսիի տարածքում։ 1917 թվականին Վրաց ուղղափառ եկեղեցու ինքնուրույնության վերականգնումից հետո, Վրաց եկեղեցու երկրորդ ժողովից (1920 թ. հուլիսի 20) հետո միավորվել է Մցխեթի և Թբիլիսիի թեմերն։ Արևելքում թեմը սահմանակցում է Սագարեջոյի և Վելիսցիխեի, արևմուտքում՝ Սամթավիսի և Գորու, հարավում՝ Մանգլիսի, Ծալկայի, Ռուսթավի և Մառնեուլի թեմերի հետ։