Մուշի և Սասունի ինքնապաշտպանությունն ու կոտորածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուշի և Սասունի ինքնապաշտպանությունն ու կոտորածները
Les massacres et la lutte de Mousch-Sassoun
ԵնթավերնագիրTraduit du Journal arménien AREV de Bakou
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Էջեր63
Հրատարակման վայրԺնև
ՀրատարակիչDroschak
Հրատարակման տարեթիվ1916

Մուշի և Սասունի ինքնապաշտպանությունն ու կոտորածները, Արամայիսի 1916 թվականին Ժնևում հրատարակված գիրքն է[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուշի և Սասունի ինքնապաշտպանությունն ու կոտորածները՝ որպես հայկական նահատակության մի հատված, ներկայացվել են Շվեյցարիայի հանրությանը։ Գրքի առաջին հատվածը վերաբերվում է Մուշի կոտորածներին։ Արամայիսը վկայում է, որ առավոտյան ազդանշանով զինված քրդերը և թուրքերը լցվում էին քաղաք և աղմուկ-աղաղակով հարձակվում հայկական թաղամասերի վրա։ Ամենուրեք միայն լսվում էր հրացանի ձայներ և ուժգին ճիչեր։ Քաղաքի երիտասարդները ընտրում են պատվով մահը և դիմադրություն են ցույց տալիս, սակայն նրանք ոչինչ չէին կարող անել հարյուր հազար զինված քրդերի դեմ։ Գրքի երկրորդ հատվածում հեղինակն անդրադառնում է սասունցիների ինքնապաշտպանութանը։ Թուրքերը սկսում են նախ կեղծ խոստումներ տալ և փորձել նրանց զինաթափ անել։ Սասունցիները, հասկանալով, որ թշնամին ցանկանում է նրանց զրկել պաշտպանվելու միջոցներից, չեն հանձնվում և դիմում են ինքնապաշտպանության։ Այնուամենայնիվ ջարդարարները, ընկճելով սասունցիներին, կոտորում են բնակչության մեծ մասին, իսկ մի մասն էլ թաքնվում է լեռներում ու ձորերում։

Քաղվածքներ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերին տանում էին իրենց եզներով՝ իբրև թե ապրանք փոխադրելու, բայց ճանապարհին մի որևէ կամրջի վրա կամ փոսի կողքին սպանում էին, դիակները գետը նետում կամ փոսերը լցնում, իսկ ապրանքները բերում, հանձնում կառավարությանը, կամ սեփականացնում։ Այդ զազրելի եղեռնագործությունները գնալով այնքան են զարգանում, որ հայերի մեջ հաստատ համոզմունք է առաջանում, որ այդ բոլորը արդյունք են ոչ թե քրդերի ու զորքերի կատաղության, այլ թուրք կառավարության հրամանի, և իրենք կանգնած են բացարձակ իսպառ բնաջնջման վտանգի առաջ։ Այդ համոզմունքը, հատկապես, հաստատվում է այն ժամանակ, երբ առաջնորդարանի կողմից եղած դիմումներին ու աղերսանքներին կառավարության ներկայացուցիչները պատասխանում էին կամ հայհոյանքնով, կամ ընդհանրապես հրաժարվում էին լսել։
Բայց կառավարությունն էլ անգործ նստած չէր։ Նա Մուշն ու Մշո դաշտը իր արյունոտ մագիլների մեջ առնելով՝ բոլոր նախազգուշական միջոցները գործադրել էր, որպեսզի սասունցիները ոչինչ չիմանաին, թե ինչ է այնտեղ կատարվում, քանի որ կասկածում էին, որ քաջ լեռնականները իրենց եղբայրների դաժան տանջանքների մասին լուրն իմանալով, կարող էին իջնլ լեռներից ու թեպետ ժամանակավոր, այնուամենայնիվ, դժբախտ դաշտեցիների բնաջնջման գործը խանգարել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Les massacres et la lutte de Mousch-Sassoun». Association pour la recherche et l'archivage de la mémoire arménienne (ARAM) (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.