Մոլդովայի անկախության հռչակագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոլդովական նամականիշ՝ նվիրված անկախության հռչակագրի 10-րդ տարեդարձին, 2001

Մոլդովայի անկախության հռչակագիրը (ռումիներեն՝ Declarația de independență a Republicii Moldova) փաստաթուղթ, որն ընդունվել է 1991 թվականի օգոստոսի 27-ին Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի կողմից՝ օգոստոսյան հեղաշրջման փորձի ձախողումից հետո։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատգամավորների արտահայտած ձայները Մոլդովայի Հանրապետության անկախության վերաբերյալ՝ ըստ շրջանների

Փաստաթուղթը ամրագրում է «հազարամյա պատմություն» և «անսասան պետականություն» պատմական և էթնիկական սահմաններում, պաշտոնական լեզուն անվանում է «ռումիներեն»[1]։

Անկախության հռչակագիրը վերաբերում էր 1990 թվականի հունիսի 23-ի Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանության հռչակագրին և Քիշնևի Ազգային ժողովի մի շարք եզրափակիչ փաստաթղթերին, որոնք ընդունվել են 1989-1991 թվականներին։ Հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության վրա, որտեղ խոսվում էր ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի մասին, ինչպես նաև Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, Մոլդովայի խորհրդարանը պաշտոնապես հռչակեց Մոլդովան որպես ինքնիշխան, անկախ և ժողովրդավարական պետություն։ Հռչակագրում երկրի պաշտոնական լեզուն, հղում կատարելով 1989 թվականի օգոստոսի 31-ին ընդունված լեզվի օրենքին, անվանվել է ռումիներեն՝ լատինատառի հիման վրա։ Մոլդովայի Հանրապետության այս հիմնադիր փաստաթղթի ընդունման օրը նշվում է որպես Ազգային օր կամ Անկախության օր։

Բնօրինակ փաստաթուղթը, որը հաստատվել և ստորագրվել է 278 խորհրդարանական պատգամավորների կողմից 1991 թվականին, այրվել է 2009 թվականի ապրիլին Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների բողոքի ցույցերի ժամանակ, սակայն վերականգնվել է 2010 թվականին[2][3]

Մոլդովայի անկախության հռչակագիրը հստակ և ուղղակիորեն պահանջում է Մոլդովայի ինքնիշխանությունը Մերձդնեստրի տարածքի նկատմամբ՝ որպես «մոլդովական ժողովրդի պատմական և էթնիկ տարածքի բաղկացուցիչ մաս»։ Սա հակասություններ առաջացրեց, քանի որ այդ շրջանը անկախություն էր հռչակել Մոլդովական ԽՍՀ-ից 1990 թվականին և ձևավորել Մերձդնեստրի Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։ Սակայն այն չի ճանաչվել որպես օրինական խորհրդային հանրապետություն ոչ ԽՍՀՄ-ի, ոչ էլ Մոլդովական ԽՍՀ-ի կողմից։

1991 թվականի օգոստոսի 27-ին՝ անկախության հռչակագրի ընդունումից ընդամենը մի քանի ժամ անց, Ռումինիայի կառավարությունը ճանաչեց Մոլդովայի Հանրապետության անկախությունը։ Այսպիսով, Ռումինիան առաջին պետությունն է, որը ճանաչել է Մոլդովայի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը[4][5][6]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Declaration of Independence of the Republic of Moldova.
  2. Moldova restores Declaration of Independence Արխիվացված 2014-08-08 Wayback Machine
  3. «Text of Moldova's Declaration of Independence recovered». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 18-ին.
  4. Adevărul Moldova (2015 թ․ օգոստոսի 27), Cum şi-a obţinut independenţa Republica Moldova, cerând retragerea trupelor sovietice de pe teritoriul său, adevarul.ro
  5. http://www.timpul.md/articol/independena-republicii-moldova-–-intre-mandrie-i-eec--116175.html
  6. România a fost prima ţară care a recunoscut independenţa Republicii Moldova, ZIUA de Constanta, 2016 թ․ սեպտեմբերի 3