Մնացական Նալբանդյանց
Մնացական Մովսեսի Նալբանդյանց | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | Ցարական Ռուսաստան, Թիֆլիսի նահանգ, Բորչալուի գավառ, Շուլավեր |
Մահացել է | անհայտ |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
Աշխատանք | «Առաջ» թերթի խմբագիր |
Աշխատավայր | «Առաջ» թերթի խմբագրություն |
Մնացական Մովսեսի Նալբանդյանց (ծննդյան և մահվան թթ.-ը անհայտ), հայազգի հասարակական, քաղաքական գործիչ։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1905 թ.-ին աշխատել է Թիֆլիսում լույս տեսնող հայկական «Առաջ» թերթի խմբագրի պաշտոնում։ Ծնվել և աշխատել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի Շուլավեր բնակավայրում։ 1912 թ.-ի հունվարի 17-ից մինչև մարտի 20-ը տևած դատավարության ժամանակ 159 հայերի հետ մեկտեղ ներգրավված է եղել մեղադրյալի կարգավիճակով, և Ցարական Ռուսաստանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել «Հայ հեղափոխական դաշնակցության կազմում անջատողական ու հակապետական գործունեություն իրականացնելու» համար։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սերգեյ Երեմյանց, «Գանձակ 1905-1907, 1917-1921», Երևան 2009 թ.։ (ռուս.)