Մկրատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Scissors.jpg

Մկրատ, տարբեր նյութեր կտրելու ձեռքի գործիք, սարք կամ մեքենա։ Ձեռքի մկրատով կտրում են գործվածք, թուղթ և այլն։ Տարբերում են կենցաղային, ատաղձագործական, թիթեղ կտրելու, դերձակի, բժշկական և այլ մկրատներ։ Տարբեր նյութեր կտրելու համար (վերանորոգման արհեստանոցներում) կիրառում են սկավառակավոր և ուղղագիծ դանակներով ստացիոնար և շարժական սարքավորումներ։ Թերթավոր և շերտավոր նյութերի, խողովակների, ձևավոր գլոցման պրոֆիլները կտրում են առավել հզոր մեքենաներով։ Այդպիսի մկրատները ըստ աշխատանքային օրգանի կառուցվածքի լինում են հատիչ, գիլյոտինային, ալիգատորային (լծակավոր), սկավառակավոր և այլն։ Դրանցով կարելի է կտրել պողպատե թերթեր՝ մինչև 60 մմ և կլոր գլոցուկ՝ մինչև 165 մմ հաստությամբ։

Մկրատը հորինել է Լեոնարդո դա Վինչին[փա՞ստ]։