Մի անգամ գիշերով (Հարսնացուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մի անգամ գիշերով
ռուս.՝ Однажды ночью
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվականմայիսի 1, 1945
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Բառնետ
Սցենարի հեղինակՖեդոր Կնորրե
ԴերակատարներԲորիս Անդրեև, Իվան Կուզնեցով, Նիկոլայ Դուպակ, Բորիս Բառնետ և Vitaly Leonov?
ՕպերատորՍարգիս Գևորգյան
ԵրաժշտությունԴավիդ Բլոկ
ԿինոընկերությունՀայֆիլմ
Տևողություն80 րոպե

Մի անգամ գիշերով (Հարսնացուն), 1944 թվականին «Երևան» կինոստուդիայում նկարահանված հայկական սև-սպիտակ ֆիլմ։ Ռեժիսորը Բորիս Բառնետն է[1], սցենարի հեղինակը՝ Ֆեոդոր Կնորեն[2][3][4]։ Պրեմիերան կայացել է 1945 թվականի մայիսի 1-ին[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Գիշերը ռազմաճակատին մոտ գտնվող օկուպացված քաղաքում ընկնում է հակառակորդի կողմից խոցված խորհրդային ինքնաթիռ։ Վիրավոր օդաչուներին փրկում են տեղի բնակիչները՝ նրանց թաքցնելով տների ավերակներում, սակայն շուտով ընկած ինքնաթիռի հետքով գալիս է ֆաշիստների խումբը։

Սյուժեի կենտրոնում ռուս երիտասարդ աղջկա՝ ուսուցչուհի Վարյայի սխրանքն է, որը կիսավեր տան ձեղնահարկում թաքցնում է վիրավոր օդաչուներին։ Գերմանացիները գտնում են ապաստանը, բայց Վարյայի արիության ու տոկունության շնորհիվ մարտիկներին հաջողվում է հեռանալ ու հասնել յուրայիններին։ Կարճ ժամանակ անց Կարմիր բանակն ազատագրում է քաղաքը, և գերմանացիները խուճապահար փախչում են։ Փրկված մարտիկներից մեկը գտնում է վիրավոր, բայց գերմանացիներին չհանձնված աղջկան այն տան ավերակներում, որտեղ նախկինում թաքնվել էր ինքը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բորիս ԱնդրեևԽրիստոֆորով
  • Իվան Կուզնեցով – օդաչու Վյատկին / Արտանկին
  • Նիկոլայ Դուպակ – Սաննիկով
  • Իրինա Ռադչենկո – Վարյա
  • Ալեքսեյ Յուդին – ֆելդֆեբել և Բելուգին
  • Բորիս Բառնետգնդապետ Բալց
  • Վլադիմիր Լեոնով – Վեսելովսկի
  • Վ. Վյազեմսկի – Օռլով
  • Օլգա Գորևա – Ուլյանա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Soviet Russia Today. F.S.U. Publications. 1946. էջ 34.
  2. Кушниров, 1977, էջ 99, 215
  3. Beumers, 2016
  4. Марголит, 2010
  5. «Մի անգամ գիշերով» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]