Միրզա Դինայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրզա Դինայի
Դիմանկար
Ծնվել է1973
ԾննդավայրՍինջար, Նինվեի մարզ, Իրաքի Հանրապետություն
ԿրթությունԵնայի համալսարան
Մասնագիտությունգրող
 Mirza Dinnayi Վիքիպահեստում

Միրզա Հասան Դինայի (1973, Սինջար, Նինվեի մարզ, Իրաքի Հանրապետություն), իրաքցի եզդի գրող, մարդասեր և ակտիվիստ, «Luftbrücke Irak» («Օդային կամուրջ Իրաք») կազմակերպության համահիմնադիր և տնօրեն։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինային աշխատել է որպես Իրաքի նախագահ Ջալյալ Թալաբանիի խորհրդատու և Իրաքում փոքրամասնությունների և իրավունքների հարցերով կառավարության ներկայացուցիչ։ Նա հանդիսանում է Գերմանիայում եզդիական ժողովրդավարական համայնքի համակարգող և «Qendil-Verlages» հրատարակչության և տեղեկատվական կենտրոնի ղեկավար, որոնք տպագրում են տարբեր հրապարակումներ հիմնականում Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների հիմնախնդիրների, ինտեգրման և մարդու իրավունքների հարցերով։ 2011 թվականից ի վեր նա եղել է քրդական կառավարության նախարարների խորհրդում վիճարկվող տարածքների հարցերով գլխավոր խորհրդական։

Մարդասիրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինային օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից, անձամբ ներգրավվել նրանց անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքներում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ապրիլի 24-ին նա ընտրվել է «Ավրորա» մրցանակի հավակնորդ[1]։ Նույն թվականի հոկտեմբերի 19-ին ճանաչվել է «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՄԻՐԶԱ ԴԻՆԱՅԻ. «ՍԱ ԱՄԵՆԱԼԱՎ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է, ՈՐ ԵՐԲԵՎԷ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ»».
  2. «Եզդի ակտիվիստ Միրզա Դինային` «Ավրորա» մրցանակի դափնեկիր».